Միրզոյանի փողկապներից պատրաստված գորգն ու Քենեդուց ստացած նվերը - Mediamax.am

exclusive
11368 դիտում

Միրզոյանի փողկապներից պատրաստված գորգն ու Քենեդուց ստացած նվերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Միրզոյանը
Ելենա Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս տանն է ապրել…» գրությամբ հուշատախտակները Երեւանի փողոցներում շատ են: Շենքերում, որտեղ ապրել են նշանավոր մարդիկ, տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել. փոխվել են բնակիչները, հիշողությունները, շենքի արտաքին տեսքը: Նոր բնակիչները հաճախ չգիտեն, որ ապրում են ականավոր մեկի տանը, որի շնորհիվ ժամանակին նշանավորվել է այդ հասցեն: Իսկ այն բնակարանները, որտեղ ապրում են ժառանգներ ու պահպանում հուշեր, թանգարանի արժեք են ստացել:

 

Չորրորդ հարկում՝ Արարատին մոտ

 

«Այս տանը 1956-2012 ապրել եւ ստեղծագործել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրությունը Դեմիրճյան 25 հասցում գտնվող շենքին է՝ հայտնի որպես Կոմպոզիտորների շենք: Էդվարդ Միրզոյանը շենքի կառուցման նախաձեռնողն ու առաջին բնակիչներից է: Հիմնադրման պահից մինչ օրս 9-րդ բնակարանը Միրզոյաններինն է:

 

«1956 թվականին շենքը կառուցել է Բաբկեն Սոսյանի օգնությամբ: Էդիկը մեզ համար բնակարան ընտրեց չորրորդ հարկում, որովհետեւ ցածր հարկերից Արարատը չէր երեւում: Այն ժամանակ դեռ երիտասարդ էր, չէր մտածում, որ հետո դժվար է լինելու բարձրանալ»,- պատմում է Էդվարդ Միրզոյանի կինը՝ տիկին Ելենան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս շենքում բնակարաններ են ունեցել «Հայկական հզոր հնգյակ»-ից (Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան) երեքը՝  Միրզոյանը, Բաբաջանյանը ու Հարությունյանը: Խուդոյան բնակվում էր կողքի շենքում, որը եւս համարվում էր կոմպոզիտորական:

 

Նրանց մասին նույնիսկ ասում էին, թե այս հնգյակի ընկերությունը նոր ժանր է երաժշտության մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընկերախմբից այսօր ոչ մեկը չկա, բայց նրանց հայտնի լուսանկարը Միրզոյանների տան երեւացող հատվածում է:

 

Բաց դռների օր` Միրզոյանների տանը

 

Պատերին Էդվարդ Միրզոյանի դիմանկարներն են. մեկը կոմպոզիտոր Վարդան Աճեմյանն է արել մի ժողովի ժամանակ, մյուսը՝ Ռոմանոս Սարգսյանը՝ մի քանի ժամում, երրորդը Մարտիրոս Սարյանինն է:

Ելենա Միրզոյանը Ելենա Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս կոլաժն Էդիկն է սարքել: Հավաքել է բոլոր հարազատների՝ եղբոր, երեխաների, մոր, հոր նկարները: Մենք էլ թողեցինք այնպես, ինչպես կա: Հարազատասեր էր: Իր ծննդյան օրը ռեստորանում երբեք չէր նշում: Ասում էր՝ 200 հոգու հրավիրեմ, էն մյուս 300-ը պիտի նեղանան: Մայիսի 12-ը բաց դռների օր էր հայտարարել: Ժամը 11-ից մինչեւ ուշ գիշեր հյուրեր էին գալիս: Մենք էլ շարունակում ենք էդպես»:

 

Սպասքը, առանց որի Միրզոյանը սեղան չէր նստում

 

Հյուրասենյակում Էդվարդ Միրզոյանի աշխատասեղանն է՝ նույն դիրքով ու  դասավորությամբ, բայց ավելի հավաք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Ելենան ասում է, որ սովորաբար սեղանը ծածկված էր լինում խառը թղթերով: Դրա շուրջ Միրզոյանը հազվադեպ էր նստում. ռոյալն էր նրա աշխատասեղանը: Վերջին 10 տարիներին ուսանողներն իրենք էին գալիս դասախոսի տուն: Հեռուստացույցի դիմաց կոմպոզիտորի սիրած ճոճաթոռն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տանը շատ քիչ էր լինում: Ցերեկը միությունում էր աշխատում, հետո գալիս էր տուն, որ մի քիչ հանգստանար ու գնար կոնսերվատորիա: Առավոտյան չէր նախաճաշում, 12-ին միրգ էր ուտում, հետո ճաշում էր: Սեղանի շուրջ իր տեղն ուներ: Ինքը հատուկ բաժակով պիտի խմեր, հատուկ գդալով պիտի ճաշ ուտեր: Իր սպասքն առանձնացված էր ու եթե խառնվեր, ես պիտի անպայման փնտրեի, գտնեի, որովհետեւ ուրիշ բանով չէր ուտում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեյը խառնում էր, ճաշը ուտում էր արծաթյա գդալներով: Սա դիրիժոր Կոնստանտին Սարաջեւի բաժակի տակդիրն է, թոռն է նվիրել Էդիկին: Նա չէր սիրում բյուրեղապակյա բաժակներ, հասարակ բաժակ էր օգտագործում»:

 

Ջոն Քենեդու եւ Բենջամին Բրիտենի նվերները` Էդվարդ Միրզոյանին

 

Դարակներում Միրզոյանի ստեղծագործություններն են՝ ձեռագիր ու հրատարակված:

 

Դրանց մեջ նաեւ Բենջամին Բրիտենի ձեռագիրն է: Անգլիացի դիրիժոր, դաշնակահարը 1965 թվի ամռանը Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ եկել էր Հայաստան ու հանգստանում էր Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որը կառուցվել է Էդվարդ Միրզոյանի նախաձեռնությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հենց այստեղ նա Պուշկինի վեց բանաստեղծությունների հիման վրա գրում է վոկալ շարքը, ապա ձեռագիրը նվիրում Էդվարդ Միրզոյանին:

 

Դարակում խնամքով պահվում է նաեւ Ջոն Քենեդու նվերը՝ փողկապի ոսկեգույն ամրակը:

 

«1963 թվին Կոմիտասի անվան ազգային քառյակը հյուրախաղերով Ամերիկա էր մեկնել: Նրանց հետ էր նաեւ Միրզոյանը, որի գործերից էլ պիտի կատարեին: Հանդիպում էր կազմակերպվել, որին անսպասելիորեն ներկա էր եղել նախագահ Ջոն Քենեդին: Նա Միրզոյանին է նվիրել փողկապի ամրակ, որի վրա գրված է՝ Kennedy:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարճ ու անսպասելի զրույց են ունեցել: Նախագահը համերգին չի եղել, բայց հետաքրքրվել է, թե ինչպիսին էր դահլիճի ակուստիկան: Միրզոյանն էլ ասել է՝ լավը չէր»:

 

Միրզոյանի փողկապներից պատրաստված գորգը

 

Երաժշտության հարցում բծախնդիր կոմպոզիտորը կենցաղում քմահաճ չէր:

 

«Երբեմն համերգ գնալիս տնային շորերով էր լինում: Ուշադրություն չէր դարձնում: Բայց անպայման պետք է փողկապով լիներ եւ սափրված: Փողկապ սիրում էր ու այնքան շատ ուներ, որ իր մահից հետո մտածեցինք՝ ինչ անել դրանց հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի դիզայներ աղջիկ կար, խորհրդակցեցինք ու որոշեցինք գորգ պատրաստել: Բոլորն իր  օգտագործած փողկապներն են: Սա շատ թանկ է մեզ համար, հաստատ իրեն դուր գար»:

 

«Թանկարժեք» հիշողություն՝ Առնո Բաբաջանյանից

 

Ելենա Միրզոյանն ասում է, որ ամուսնու հագուստները հիմնականում բաժանել են, բայց կոմպոզիտորի սիրած բրդյա ժակետը պահել է, որ «տաքացնի ինձ»:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դիլիջանում Առնոն Միրզոյանին մի սպիտակ պիջակ նվիրեց: Երբ ուզում էր գնել, Միրզոյանն ասաց՝ Առնո մի առ, ես չեմ հագնի: Ասաց՝ կհագնես: Առնոյից հետո այդ պիջակն իր համար շատ թանկ հիշատակ դարձավ, շատ էր գնահատում: Ամեն օր չէր հագնում, երբեմն՝ համերգ գնալիս: Դրանով էլ իրեն վերջին հրաժեշտը տվեցինք»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին