Կայացել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկի եւ «Մեդիամարտ» խաղի շնորհանդեսը - Mediamax.am

3599 դիտում

Կայացել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկի եւ «Մեդիամարտ» խաղի շնորհանդեսը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս ՀԿ) այսօր Երեւանում ներկայացրել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկը եւ «Մեդիամարտ» խաղը, որոնք ստեղծված են դպրոցներում կիրառման համար:

«Ծրագիրը բավականին երկար ճանապարհ է անցել, որի շնորհիվ ուզում ենք դաստիարակել քաղաքացիներ, որոնք հասկանում է` ի՞նչ է մեդիան, ինչպե՞ս օգտագործել այն, գիտակցում են` ինչպես կարող է ազդել մեդիայի վրա եւ անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել մեդիա, պահանջել որակյալ արտադրանք»,-ասել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը

 

«Մեդիագրագիտություն» ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը նշել է, որ ձեռնարկի ստեղծման համար աշխատել են մոտ երկու տարի: Այն պարունակում է 10 թեմաներ, տեսական նյութեր, հղումներ եւ հուշումներ ուսուցիչների համար, դիդակտիկ նյութեր, առաջադրանքներ:

 

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը նշել, որ մեդիան այն է, ինչ կա մեր շրջապատում եւ մեդիա դաշտում ճիշտ կողմնորոշվելու, չխաբվելու համար պետք է լինել մեդիագրագետ: Նա նշել է, որ «ստեղծվել է որակյալ արտադրանք, որը կհետաքրքիրի ինչպես աշակերտներին, այնպես էլ երիտասարդներին ու մեծահասակներին»:

 

Ձեռնարկի հիմքում ընկած է դասընթացների շարք դպրոցների համար, որն ուղղված է ուսուցիչներին, ծրագրին մաս է կազմում նաեւ աշակերտների համար ստեղծված «Մեդիամարտ» խաղը, որի ստեղծմանն աջակցել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Ծրագրի ընթացքում վերապատրաստվել է 60 ուսուցիչ, եւս 40-ը կվերապատրաստվեն մինչ տարեվերջ:

 

Երեւանի թիվ 69 դպրոցի փոխտնօրեն Կարինե Սամվելյանը նշել է, որ ծրագիրը ներկայումս ակտիվ փորձարկվում է դպրոցում եւ ինքը, որպես ուսուցիչ, հասցրել է շատ օգտակար նյութեր քաղել: Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Լուսինե Ալեքսանյանը կարեւորել է այն հանգամանքը,  որ «ձեռնարկը ստիպում է քննադատաբար մտածել, ինչը ուսումնական պրոցեսը դարձնում է ավելի հաճելի եւ հետաքրքիր»:

 

Միջոցառման ընթացքում «Մեդիագրագիտություն» փորձնական դասընթացի անցկացման համար դրամաշնորհներ են հանձնվել մրցույթով ընտրված հինգ ուսուցիչներին, ովքեր այսօր դասընթացը վարում են իրենց դպրոցներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին