Ամփոփվել են «Փողի պատմությունը» թեստ-խաղի արդյունքները - Mediamax.am

Դեկտեմբեր 14, 2025
298 դիտում

Ամփոփվել են «Փողի պատմությունը» թեստ-խաղի արդյունքները


Լուսանկարը`


Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են «Փողի պատմությունը» թեստ-խաղի արդյունքները:

 

Թեստ-խաղը դիտվել է 540 անգամ եւ ունեցել է 14 մասնակից, որոնցից գրանցվել են 5-ը:

 

Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել մեկ մասնակից՝ Քրիստինե Հակոբյանը:

 

Նա կստանա «Մարդիկ եւ մեքենանները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը:

 

Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

 

***

 

Ո՞ր պետությունում է ստեղծվել մեզ հասած հնագույն մետաղադրամը․

 

Լիդիա  

 

Ո՞ր պետությունում են առաջինը սկսել կիրառել թղթադրամները․

 

Չինաստան  

 

Ո՞ր քաղաքակրթությունն է կակաոյի սերմերն օգտագործել որպես արժույթ․

 

Ացտեկներ 

 

Ի՞նչ մետաղից էին հիմնականում ձուլում դրամներն Արտաշեսյան թագավորությունում․

 

Պղինձ 

 

Ո՞ր երկիրն է 2009 թվականին թողարկել 100 տրիլիոն դոլարանոց թղթադրամ․

 

Զիմբաբվե 

 

Քանի՞ երկրում է եվրոն հիմնական արժույթ․

 

20 

 

Ո՞ր հայ գյուտարարն է ստեղծել բանկոմատը․

 

Լյութեր Ջորջ Սիմջյան  

 

Ո՞ր երկիրն է այսօր աշխարհում ամենաքիչն օգտագործում կանխիկ դրամը․

 

Շվեդիա  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին