Մեդիամաքսն առանձնացրել է հունիսի 21-22-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Հունիսի 21 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Հինգ գագաթ Արեգունու լեռներում
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել արշավի Արեգունու լեռներում։
Նախատեսվում է վերելք Արեգունու լեռների 5 գագաթ՝ Սեւկատար (2463 մ), Ճոպան (2548 մ), անանուն գագաթ (2640 մ), Անձրեւասար (2653 մ) եւ Կարկտասար (2740 մ)։ Վերելքի ողջ ընթացքը կուղեկցվի գեղեցիկ տեսարաններով դեպի Սեւանա լիճ եւ Գեղամա լեռների հրաբխային գագաթներ։

Լուսանկարը` ArmGeo
Արշավին կարող են մասնակցել միայն լեռնագնացության փորձ ունեցողները։
Երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ։
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
«Խարույկ» արշավական ակումբ. Քայլարշավ Պարզից Գոշի լիճ
Հունիսի 21-ին ակումբն ուղեւորվում է Տավուշ աշխարհ՝ զբոսնելու Դիլիջանի անտառներով։ Քայլարշավը սկսվելու է Պարզ լճից, որտեղից անտառային երթուղով հասնելու եք Գոշ գյուղ եւ շարունակելու ճանապարհը դեպի Գոշի լիճ:

Լուսանկարը` «Խարույկ»
Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 350 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Աժդահակ
Հունիսի 21-ին ԱՐԻ-ն հրավիրում է վերելք կատարել Աժդահակ լեռ (3597 մ): Գեղամա լեռների այս գեղեցկուհին ունի 500 մ շրջագծով խառնարան:
Վերելքից հետո նախատեսված է կանգառ Աժդահակի ժայռապատկերների մոտ, որոնցում արտացոլված են որսի, ռազմի տեսարաններ, ծեսեր եւ կենդանակերպ նշաններ: Օրը կշարունակվի Վիշապալճի մոտ, որը հայտնի է վիշապաքարերով:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ
Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարփրությունը՝ 620 մ:
Մանրամասներտը՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Համշեն Տուր. Քայլարշավ Սեւանի ջրվեժներ
Շաբաթ օրն ակումբը մեկնում է Գեղարքունիքի մարզ՝ քայլելու դեպի Սեւանի ջրվեժներ: Ճանապարհին սպասվում են գեղեցիկ տեսարաններ:
Մասնակցության համար նախընտրելի է ունենալ արշավական հանդերձանք եւ կոշիկներ:
Երթուղու ընդհանուր երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 900 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հունիսի 22 (կիրակի)
ArmLand. Վերելք Մազազ եւ Սեւկատար լեռներ
Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Գեղամա լեռներ՝ վերելք կատարելու Մազազ (3087 մ) եւ Սեւկատար լեռներ (3225 մ): Արշավն անցնելու է Գեղամա լեռների չքնաղ տեսարանների ուղեկցությամբ:

Լուսանկարը` ArmLand
Երեւանից ուղեւորվելու եք Լեռնանիստ գյուղ, որտեղից ճանապարհի մի մասը շարունակելու եք բեռնատարներով։
Երթուղու ընդհանուր երկարությունը 10-12 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Armenian Geographic արշավական ակումբ. Սապբորդինգ Ազատի ջրամբարում
Կիրակի օրն ակումբն առաջարկում է սապել Ազատի ջրամբարում:
Սապբորդինգին մասնակցելու համար լողալ իմանալը պարտադիր չէ: Մասնակիցները նախապես կանցնեն հրահանգավորում, ինչից հետո կփորձեն ինքնուրույն սապ քշել:

Լուսանկարը` ArmGeo
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Սպիտակասար + 3 գագաթ Գեղամա լեռներում
Հունիսի 22-ին ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Սպիտակասար լեռ (3555 մ): Այն Գեղամա լեռների բարձրությամբ երկրորդ գագաթն է, գտնվում է Կոտայքի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Նախատեսվում է վերելք կատարել նաեւ Վիշապասար (3157 մ), Նազելի( 3312 մ) եւ Ոսկեսար (3291 մ) գագաթները: Պարզ եղանակին գագաթից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Սեւանա լիճը, Արարատը, Արագածը, Արա եւ Հատիս լեռները:
Վերելքը սկսվելու է Կոտայքի մարզի Գեղարդ գյուղից, որտեղից բեռնատարով մոտենալու եք Վիշապասարի ստորոտին։

Լուսանկարը` North Peak
Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 22 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ԱՐԻ Խոխա. 6-14 տ. խոխա վերելք Արտենի եւ Դաշտադեմի ամրոց
Հունիսի 22-ին ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է Արագածոտնի մարզ՝ Մեծ (2047 մ) եւ Փոքր Արտենիի (1753 մ) գագաթները բարձրանալու։
Այս լեռան վրա հայտնաբերել են հին քարի դարի կայանների մնացորդներ։ Վերելքի ընթացքում լավ եղանակի դեպքում կվայելեք դեպի Արագած եւ Արարատ բացվող տեսարանները:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Վերելքից հետո կմեկնեք բացահայտելու 11-20-րդ դարերի Դաշտադեմի ռազմական ամրոցը:
Երթուղու երկարությունը 9 կմ է, բարդության աստիճանը՝ միջին:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Հատիս Տուր. Արշավ Գեղարոտի ջրվեժ
Կիրակի օրը Հատիս Տուրն ուղեւորվելու է Արագածոտնի մարզ՝ Գեղարոտի ջրվեժ: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկում։ Ջրվեժն Արագածի լանջին է՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա:
Քայլքը սկսվելու է Արագած գյուղից։
Մանրամասները՝ հղումով:
My Hiking արշավական ակումբ. Արշավ Ռապի լիճ / Հյուսիսային պատ
Հունիսի 22-ին ակումբն ուղեւորվում է Արագածոտնի մարզ՝ բացահայտելու Արագածի ամենագեղեցիկ լեռնային լճերից մեկը՝ Ռապի լիճը։ Այն ծովի մակարդակից 3001 մ բարձրության վրա է:

Լուսանկարը` My Hiking
Երթուղին անցնելու է Արագածի Ալպիական գոտով, որի ընթացքում ձեզ կուղեկցի
Արագածի հյուսիսային պատի աննկարագրելի եւ շունչ կտրող տեսարանը։
Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 800 մ:
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: