Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 5-ից 7-ը Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրերը:
Դրանց ծրագիրը քննարկել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Նախարարն ասել է, որ մշակույթի օրերի կազմակերպումը կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու մշակութային երկխոսությունը։
Դեսպանը տեղեկացրել է, որ մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ վրացի կատարողների, երաժշտական խմբերի, պարային համույթների մասնակցությամբ:
ԿԳՄՍ նախարարը կարեւորել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երիտասարդական համաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով երկու երկրների երիտասարդների շփման եւ երկխոսության զարգացման, բարեկամական կապերի ամրապնդման եւ համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարեւորությունը:
















