Երեւան: Մեդիամաքս: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կվերականգնի Գյումրիի պատմական կենտրոնում գտնվող «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում գտնվող Աճեմյան 2 հասցեի շենքը, որը հայտնի է դարձել Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շնորհիվ:
Գյումրեցիներն այդ շենքն անվանում են «Վառեմ-մարեմի շենք»:
«Տաշիր» հիմնադրամից հայտնում են, որ այս պահին համաձայնեցվում է վթարային շենքի վերակառուցումն իրականացնելու գործընթացը:
2017 թվականի մարտին ՀՀ մշակույթի նախարարությունում ներկայացվել էր Աճեմյան 2 հասցեում գտնվող շենքը վերականգնման հայեցակարգն ու շինարարական նախագիծը: 1 միլիոն 100 հազար եվրո արժեցող վերականգնման նախագծի հեղինակներն էին ճարտարապետներ Գայանե Նազլուխանյանը եւ Մանուկ Սողոմոնյանը։
Մշակույթի նախարարությունից հայտնում էին, որ ծրագիրը «Կումայրի» պատմական հատվածը վերականգնելու՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանական մասն է։ Այդ ծրագիրը չիրականացվեց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: