Դավիթ Ղահրամանյանի պատկերագիրքը. ցավ, դիմադրություն եւ պայքար - Mediamax.am

1215 դիտում

Դավիթ Ղահրամանյանի պատկերագիրքը. ցավ, դիմադրություն եւ պայքար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հերմինե Ավագյանը
Հերմինե Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2023թ. սեպտեմբերի 12-ին Երեւանում տեղի է ունեցել արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի «Արցախ. Անավարտ պատերազմ» պատկերագրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ՝ միության կենտրոնական վարչության հովանավորությամբ: Եռալեզու գրքում ներկայացված է մոտ 120 լուսանկար, որոնք արվել են 44-ամյա պատերազմի օրերին, հետպատերազմյան Արցախում ու շրջափակման ամիսների ընթացքում:

 

Գիրք ցավի ու ապրելու

 

Դավիթը ներկա չէ սեփական գրքի շնորհանդեսին: Նա Արցախում է՝ շրջափակման մեջ: Չի հասցրել նույնիսկ անձամբ տեսնել տպված գիրքը, բայց պնդել է, որ շնորհանդեսը չհետաձգվի՝ դրա կարիքը հենց այս օրերին կա:

 

«Տարօրինակ է, շնորհանդես՝ առանց հեղինակի: Բայց սա հենց Դավիթի ցանկությունն է: Գրքի ասելիքը, խոսքն ու պատգամը հատկապես այս օրերին է կարեւոր: Ընդ որում՝ ուղղված ոչ միայն աշխարհին, այլեւ՝ առաջին հերթին մեզ», - ասում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը: Պատկերագիրք ստեղծելու առաջարկն ինքն է Դավիթին արել, քանի որ տեղի ունեցածի վավերագրություն ամբողջացնելու ու պահպանելու կարիք կար:

Հերմինե Ավագյանը Հերմինե Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատերազմի օրերին Դավիթի լուսանկարները մեզ պատմում էին՝ ինչ է տեղի ունենում Արցախում: Այդ լուսանկարներով տեսնում էինք՝ ինչ ոգի կա կռվող տղաների մոտ: Նրանց աչքերում տեսնում էինք հաղթանակի հավատը: Հետո եղավ այն, ինչ եղավ: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Դավիթը երկար ժամանակ չէր լուսանկարում: Պատմում էր, որ երբ հանձնում էին Քարվաճառն ու մարդիկ վառում էին սեփական տները, ինքն ուղեկցում էր արտասահմանցի լրագրողներին ու տեսնում՝ ինչ ոգեւորությամբ են նկարում տեղի ունեցողը: Ասում էր, որ այդպես էլ չի կարողացել սեղմել լուսանկարչական ապարատի կոճակը, քանի որ չէր կարող այդքան սպասումից եւ հավատից հետո պարտություն լուսանկարել: Օտարի համար դա ընդամենը լուսանկար էր, մեզ համար՝ պատմություն ու խեղված ճակատագրեր», - ասում է Հերմինե Ավագյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնուամենայնիվ, հեղինակի հետ որոշում են լուսանկարները ներկայացնել Հայաստանում եւ Արցախում՝ ցուցահանդեսից տեսքով: Դրա հիմքով էլ հետագայում սկսում են աշխատել պատկերագրքի տպագրության վրա:

 

«Պատերազմի ողջ ընթացքում ես տեսել եմ հաղթանակը, - գրքի նախաբանում գրում է լուսանկարիչը, - տեսել եմ այն իմ լուսանկարած զինվորների աչքերում: Այս լուսանկարներն արվել են հաղթանակի հավատով, դրանք պիտի պատմեին հաղթանակի մասին, որովհետեւ մեր պատերազմն ազնիվ էր, սեփական հողի վրա խաղաղ ապրելու համար էր: Ցավոք, անհավասար կռիվ էր, սա զավթիչ հրոսակների ու նրանց համախոհ երկրների կռիվն էր ազատություն ցանկացող հայի դեմ: Լինելով Արցախի տարբեր վայրերում, լուսանկարելով մարտական գործողություններ, ինչպես նաեւ խաղաղ բնակչությանը՝ եկա եզրակացության, որ պատերազմը մտածող հասարակության համար մեծ ողբերգություն է: Ծանր օրեր են, բայց դիմադրությունը չի մարելու, որովհետեւ սա մեր հողն է, մենք ենք նրա տերը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիրքը երեք մաս ունի՝ «44-օրյա պատերազմ», «Վերադարձ», երբ արցախցիները սկսեցին վերադառնալ Արցախ ու «Կյանքի ճանապարհ», որում ներկայացված են շրջափակման ընթացքում արված լուսանկարները:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գրքում շատ է ցավը, տառապանքը, կորուստը, բայց դրանում չկա լալկանություն, կա պայքարի ոգի: Այն ապրելու մասին է: Նրանք, ովքեր նպատակադրված են ապրել սեփական հողի վրա, դա արժանապատվ են անելու՝ անգամ գերության պայմաններում: Պատահական չէ, որ գիրքը պատգամով է ավարտվում՝ «Մենք ապրելու ենք»»,  - ասում է Հերմինե Ավագյանը:

 

Ներուժին հավատալու, թմբիրից զարթնելու ու ստեղծագործելու մասին

 

Շնորհանդեսին ներկա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասում է՝ պատերազմներն իսկապես չեն ավարտվում, կարող է ավարտվել մի կռիվը.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիրքն «Անավարտ պատերազմ» վերնագրելով՝ Դավիթն, անշուշտ, նկատի ուներ Արցախյան պատերազմը, բայց սա հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմ է՝ սկսած Հայկ նահապետից: Սա չարի պատերազմ է, խավարի ու լույսի պատերազմ, որը չի ավարտվել: Եթե հավատանք, որ մեր ճանապարհն արդար է, պայքարն ընդունելի է բոլորիս համար ու միավորվենք՝ ապրելու ենք: Տանուլ ենք տալու, եթե չհավատանք մեր ներուժին, մեր արժեքներին ու Աստծուն»:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցավ եւ զայրույթ. այս երկու բառով նկարագրվող զգացողությունն ունեցա, երբ առաջին անգամ բացեցի գիրքը, - ասում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը, - ցավ, որ մեր հավաքական հայրենասիրության ոգին ու հավաքական գիտակցությունն այնքան չեղավ, որ կարողանային կանխել տեղի ունեցածը: Զայրույթ, որ աշխարհն, այս ամենը տեսնելով, մնում է խուլ եւ համր: Խորապես հավատում եմ, որ Արցախ աշխարհը գրքի վերջի՝ «Մենք ապրելու ենք» հաստատումն իրագործելու է: Առաջին անգամն է, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Արցախում չեմ ու երկար տարիներ այնտեղ լինելով՝ խորապես ճանաչում եմ արցախահայության տոկուն ոգին: Հուսանք՝ գիրքն օգտակար կլինի ոչ միայն օտարազգիներին, այլեւ՝ կարթնացնի մեզ՝ Հայաստանի եւ Սփյուռքի հայությանն անբնական ու անբացատրելի այս թմբիրից»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանն ասում է, որ պատերազմից հետո Արցախից վերադառնալով՝ շարունակում է հետեւել տեղում Դավիթի աշխատանքին.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այսօր էլ՝ շրջափակման մեջ նա իր լուսանկարներով պատմություն է կերտում: Գրքում երեք մաս կա, վերջինը շրջափակումն է: Կարծում եմ՝ պատմությունն էլ, ինչպես գրքի վերնագիրն, անավարտ է: Հուսով եմ՝ մի օր Դավիթն իր ու բոլորիս երազանքին կհասնի ու նորից կլուսանկարի Շուշին»:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որպես վավերագրող՝ կասեմ, որ Դավիթի գործունեությունն իսկապես շատ կարեւոր է: Նա այդ ամենը ներսից է դուրս բերում. սա հեշտ չէ, - ասում է լուսանկարիչ Իննա Մխիթարյանը, - այս ծանր օրերին ես, օրինակ, թեւաթափ եմ ու դժվարանում եմ ստեղծագործական աշխատանք կատարել: Ուզում եմ՝ Դավիթը շատ ուժ ու կորով ունենա, ամեն օր դուրս գա ու շարունակի ստեղծագործել, վավերագրել տեղի ունեցողը»:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին