Fly Arna-ն եւ ՔՈԱՖ-ը բացահայտել են ավիացիայի աշխարհը երեխաների համար - Mediamax.am

608 դիտում

Fly Arna-ն եւ ՔՈԱՖ-ը բացահայտել են ավիացիայի աշխարհը երեխաների համար


Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ

Լուսանկարը` ՔՈԱՖ


Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF/ՔՈԱՖ) Լոռու մարզի երեխաներին հնարավորություն են տվել ծանոթանալ ավիացիայի աշխարհին, օդաչուներից եւ բորտուղեկցորդներից տեղեկանալ նրանց աշխատանքի մասին:

Լուսանկարը` ՔՈԱՖ

ՔՈԱՖ-ի Սմարթ կենտրոնում կազմակերպված հանդիպման ընթացքում պատանիները ոչ միայն տեղեկացել են ավիացիայի ոլորտի պատմությանը եւ անկաշկանդ շփվել օդանավի անձնակազմի անդամների հետ, այլեւ իրենք են հանդես եկել բորտուղեկցորդի դերում, համազգեստ են կրել եւ պայմանական ուղեւորներին ծանոթացրել են թռիչքի ժամանակ անվտանգության կանոններին:

Լուսանկարը` ՔՈԱՖ

«Ուրախ ենք գործակցել ՔՈԱՖ-ի Սմարթ կենտրոնի հետ եւ հետաքրքիր փորձառություն ապահովել պատանիների համար: Հավատացած ենք, որ նման միջոցառումների միջոցով ներկայացնելով ժամանակակից ավիացիան, երեխաներին հնարավորություն ենք տալիս հետագա մասնագիտական ընտրության հարցում դիտարկել այս ոլորտում կրթություն ստանալու հեռանկարը եւ ավիացիայում աշխատելու միջոցով աշխարհը բացահայտելու առավելությունը»,- նշել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Լուսանկարը` ՔՈԱՖ

Խոսելով մարզային համայնքներում նման հանդիպումների կարեւորության մասին, ՔՈԱՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Նանա Մարդոյանն ասել է.

Լուսանկարը` ՔՈԱՖ

«SMART Connects-ը կամ, ինչպես մենք ենք ասում, «Սմարթամեջը» ՔՈԱՖ-ի կրթական ձեւաչափերից է։ Այն հնարավորություն է տալիս «ՍՄԱՐԹ»-ցիներին շփվել տարբեր ոլորտի տեղացի եւ միջազգային մասնագետների հետ, տալ իրենց հուզող հարցերը, ծանոթանալ նրանց անցած մասնագիտական ճանապարհին եւ փորձառությանը։ Նման հանդիպումներն օգնում են գյուղաբնակ երեխաներին ընդլայնել իրենց մտահորիզոնը եւ ոգեշնչում մասնագիտական կողմնորոշման հարցում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի բոլոր մանուկները, օգտագործելով իրենց ողջ ներուժը, կարող են փոխել աշխարհն իրենց շուրջ»:

Լուսանկարը` ՔՈԱՖ

Հանդիպման ավարտին ազգային ավիափոխադրողը երեխաների համար հայտարարել է մրցույթ՝ նկարել Fly Arna-ի ապագայի օդանավն իրենց պատկերացմամբ։ Լավագույն աշխատանքի հեղինակը կընտրվի հունիսի վերջին եւ հատուկ մրցանակ կստանա ավիաընկերության կողմից։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին