Երեւանում քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա կբացվի - Mediamax.am

1356 դիտում

Երեւանում քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա կբացվի


Լուսանկարը` ՀՀ Առողջապահության նախարարություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` արյունաբանական կենտրոնում բացվելու է «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան»:

Մանկական քաղցկեղը կանխարգելելու համար այս կլինիկայում հետազոտվելու են քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաները, որի շնորհիվ հնարավոր կդառնա կանխարգելել կամ վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը:

 

Կլինիկայում հետազոտվելու են նաև արդեն բուժված երեխաները` հիվանդության կրկնվելը կամ արտահայտումները կանխելու նպատակով:

 

 Հայաստանի երեխաների առողջության հիմանադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, կարևորելով Հայաստանում մանակական հիվնադությունների վաղ փուլում հայտնաբերումը, նշել է.

 

«Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք ֆինանսավորել նման կարևոր կենտրոնի ստեղծումը, որը կնպաստի երեխաների շրջանում քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ քաղցկեղի տարածվածության ու մահացության նվազեցմանը Հայաստանում և Արցախում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին