Ամերիկյան վիզան մայիսի 30-ից կթանկանա - Mediamax.am

1281 դիտում

Ամերիկյան վիզան մայիսի 30-ից կթանկանա


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ դեսպանությունից այսօր հայտնել են, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում նախատեսում է մայիսի 30-ից բարձրացնել ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար նախատեսված վճարի չափը։

«Բիզնեսի կամ զբոսաշրջության համար նախատեսված B1/B2 տեսակի վիզաների եւ առանց միջնորդագրի տրվող ոչ ներգաղթային վիզաների՝ ուսանողական, փոխանակման այցելուների վիզաների համար նախատեսված վճարը 160 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ կլինի 185 ԱՄՆ դոլար։ Միջնորդագրի վրա հիմնված ոչ ներգաղթային վիզաների  (H, L, O, P, Q եւ R տեսակի վիզաներ ժամանակավոր աշխատողների համար) վճարը 190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 205 ԱՄՆ դոլար։ Ավելացել է նաեւ E տեսակի վիզաների վճարը` 205 ԱՄՆ դոլարից դառնալով 315 ԱՄՆ դոլար», - ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին