Իտալիայում առգրավվել է Հայաստան տեղափոխվող 2,7 տոննա կոկաին - Mediamax.am

4854 դիտում

Իտալիայում առգրավվել է Հայաստան տեղափոխվող 2,7 տոննա կոկաին


Լուսանկարը` defense.gov


Երեւան։ Մեդիամաքս։ Իտալական Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում (հարավային Կալաբրիայի շրջան) առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստի միջոցով ուղարկել Հայաստան։

Ինչպես հաղորդում է իտալական ANSA գործակալությունը՝ կոկաինի փաթեթները թաքցված էին Էկվադորից Իտալիա ուղարկված բանանների երկու կոնտեյներների մեջ, որոնք պետք է ուղարկվեին Հայաստան։

 

Սեւ շուկայում 2,7 տոննա կոկաինի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն եվրո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին