ՌԴ խաղաղապահների օգնությամբ նվերները հասել են Արցախի երեխաներին - Mediamax.am

1638 դիտում

ՌԴ խաղաղապահների օգնությամբ նվերները հասել են Արցախի երեխաներին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարության անմիջական աջակցությամբ հաջողվել է Արցախի Մարտունու շրջանի երեխաներին հասցնել դեռեւս դեկտեմբերից նրանց համար պատրաստված նվերները։

Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցը 2022թ․ նոյեմբերին նախաձեռնել էր բարեգործական ակցիա, որի շրջանակում կրթահամալիրի աշակերտները, ուսուցիչները եւ աշխատակազմն Ամանորի առթիվ խաղալիքներ ու այլ նվերներ էին պատրաստել Արցախի Մարտունու շրջանի դպրոցականների համար։ Սակայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, իսկ հետո նաեւ Արցախի շրջափակման պատճառով նվերները հնարավոր չէր հասցնել հասցեատերերին։

 

Ի վերջո դպրոցի տնօրենությունը դիմել է ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավարությանը, որն էլ օպերատիվորեն օգնել է Արցախ հասցնել 23 մեծ արկղի մեջ տեղավորված նվերները, որոնք արդեն հասցվել են հասցեատերերին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին