Սիրիայում եւ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան - Mediamax.am

2514 դիտում

Սիրիայում եւ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան


Լուսանկարը` https://thenewdaily.com.au/


Երեւան։ Մեդիամաքս։ Սիրիայի Հալեպ քաղաքում երկրաշարժի հետեւանքով մահացել է ազգությամբ երկու հայ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ զոհերից մեկը երկքաղաքացի է (Սիրիայի եւ Հայաստանի)։ Աշխատանքներ են տարվում նաեւ Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

 

Գիշերը հզոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում եւ Սիրիայում:

 

Լրագրող Սոֆիա Հակոբյանի տեղեկություններով, մասամբ վնասվել է Ալեքսանդրետում (Իսքանդերուն) գործող հայկական Քառսուն մանուկ եկեղեցին, տուժել է մզկիթի վերածված Այնթապի Մայր տաճարի գմբեթը:

 

Տեղեկություններ կան Մալաթիայի հայ համայնքից մեկ զոհի մասին:

 

Մուսալեռի հայաբնակ Վագըֆ գյողում ավերածություններ կան, որոնք բարեբախտաբար մարդկային կյանքեր չեն խլել:

 

Լրագրող Աբրահամ Գասպարյանի տեղեկություններով, երկրաշարժի հետեւանքով զգալի վնասներ են կրել Հալեպի հայաբնակ Ազիզիյե, Սուլեյմանիյե եւ Նոր Գյուղ թաղամասերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին