Առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ - Mediamax.am

1573 դիտում

Առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ քննարկել է թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման եւ զարգացման հնարավորությունները:

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նոր մոդելով առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ, որը կիրականացնի թանգարանների կառավարման եւ առաջխաղացման, մասնավորապես՝ կազմակերպատնտեսական, անձնակազմի կառավարման, ֆինանսական եւ հանրահռչակման գործառույթները: Ընդ որում, ծառայությունների զգալի մասը նախատեսվում է մրցութային ընթացակարգով արտապատվիրակել մասնավոր ընկերություններին:

 

Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը ներառվել է ՀՀ մշակույթի պահպանության եւ զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին