Աիդա Ազնավուրը տոնում է 100-ամյակը - Mediamax.am

2420 դիտում

Աիդա Ազնավուրը տոնում է 100-ամյակը


Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ


Երեւան։ Մեդիամաքս։ Շառլ Ազնավուրի քույրը, Ազնավուրյանների գերդաստանի ամենաավագ ներկայացուցիչ Աիդա Ազնավուրյան-Կառվարենցն այսօր դարձել է 100 տարեկան։

«Քրոջս հետ որոշել ենք, որ 100 տարեկանի շեմն անցնելու ենք։ Նա իրավունք չունի պայմանը խախտելու, ու ես էլ իրավունք չունեմ»,- Շառլ Ազնավուրի այս խոսքերն այսօր հիշեցրել է «Ազնավուր» հիմնադրամը:

 

Հայոց Ցեղասպանությունից փրկված Միշա եւ Քնար Ազնավուրյանների առաջնեկ Աիդան ծնվել է Հունաստանում 1923 թվականի հունվարի 13-ին։ Այնուհետեւ Ազնավուրյանները տեղափոխվել են Փարիզ, որտեղ մեկ տարի անց ծնվել է Շառլ Ազնավուրը։

 

«Աիդան ու Շառլն անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին երազել են մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը, միասին ապրել բոլոր ուրախություններն ու տրտմությունները, ստեղծագործել, ճամփորդել ողջ աշխարհով ու եղել իրար թեւութիկունք։ Շառլ Ազնավուրին նվիրված իր «Ափարիկս» (փոքր եղբայր) գրքում Աիդա Ազնավուրը պատմում է իր եւ եղբոր մտերմության ու արկածներով լի կյանքի մասին», - ասված է «Ազնավուր» հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին