«Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2022թ. ծրագրերի առանցքային արդյունքները - Mediamax.am

2007 դիտում

«Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2022թ. ծրագրերի առանցքային արդյունքները


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2022 թվականի ծրագրերի առանցքային արդյունքները:

Հիմնադրամի հաղորդագրության մեջ ասված է.

 

« «Իզմիրլյան» հիմնադրամի ռազմավարական նպատակն է նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը` կրթության, առողջապահության, տնտեսության զարգացման, սոցիալական բարեկեցության, մարդասիրական օգնության, նորարարության եւ հայ մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում իրականացնելով տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են հիմնադրամի առաքելությանը` աջակցել ազգապահպանության գործին:

 

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի միջոցով շահառուները ստանում են տարաբնույթ կարճաժամկետ եւ երկարաժամկետ օժանդակություն, այդ թվում` ուղղված առողջապահության, գիտելիքների եւ հմտությունների բարելավման, որակյալ կրթության հասանելիության,  դպրոցական ենթակառուցվածքների եւ ուսումնական միջավայրի բարելավման, ինչպես նաեւ տնտեսական հնարավորությունների, խոցելի բնակչության եւ հատուկ կարիքներով երեխաների աջակցության, գյուղատնտեսության զարգացման, զբոսաշրջության ոլորտում սկսնակ ձեռնարկություններին աջակցության եւ այլ բնագավառներում:

 

Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր իրականացված ծրագրերից օգտվել է ընդհանուր առմամբ մի քանի հարյուր հազար կարիքավոր անձ: Միայն 2022 թվականին շուրջ 41 222 ուղակի շահառուներ (շուրջ 166 912 անուղակի շահառուներ) օգտվել են հիմնադրամի 17 ծրագրերից, որոնք իրականացվել են Հայաստանի եւ Արցախի մարզերում, ինչը մոտ 203 տոկոսով գերազանցում է ծրագրված ցուցանիշը: 2022 թվականին կրթության, առողջապահության, սոցիալական բարեկեցության եւ այլ ոլորտներում հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումներն են.

 

Առողջապահություն

 

-    «Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Հայաստանից եւ Արցախից ընդհանուր առմամբ 20,799 անապահով անձ անվճար առողջապահական ծառայություններ է ստացել։

-    «Իզմիրլյան» հիմնադրամը անհետաձգելի առողջապահական ծառայություններ է տրամադրել 40 սիրիահայերի, լիբանանահայերի եւ իրաքահայերի, որոնք իրենց երկրներում ճգնաժամի հետեւանքով ապաստանել են Հայաստանում:

-    Արցախյան հակամարտության ընթացքում 102 վիրավոր զինվոր եւ սպա անվճար բուժօգնություն է ստացել։

-    ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում  անվճար առողջապահական ծառայություններ է ստացել Արցախից տեղահանված 9,992 մարդ։

-    Անապահով ընտանիքներից քաղցկեղ ախտորոշված երեք երեխաներ ստացել են համապատասխան բուժում։

-    Արյունաբանական եւ չարորակ նորագոյացություններով 10,642 իմունային անբավարարություն ունեցող հիվանդներ, ինչպես նաեւ  միելոդիսպլաստիկ համախտանիշով հիվանդներ օգտվել են որակյալ ախտորոշիչ ծառայություններից պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեխնիկապես հագեցված լաբորատորիայի միջոցով:

 

Կրթություն եւ նորարարություն

 

-    «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի եւ Արցախի հեռավոր ու սահմանամերձ համայնքների 649 դպրոցականների համար բարելավվել է կրթության որակը: Աջակցություն են ստացել 6 ուսուցիչ-ղեկավարներ:

-    Արցախում շուրջ 325 երեխայի ընձեռվել է դպրոցական կրթության եւ բարելավված ուսումնական միջավայրի հնարավորություն՝ Արցախի կառավարության հետ համագործակցության արդյունքում սոցիալական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանն աջակցելու միջոցով:

-    Հայաստանի եւ Արցախի 15,500 ուսանողների համար տեղեկատվական, հաղորդակցության եւ հետազոտական ենթակառուցվածքների բարելավում` համալսարանական գրադարանային ենթակառուցվածքների վերականգնման եւ կահավորման միջոցով:

-    «Իզմիրլյան» հիմնադրամն աջակցել է զբոսաշրջության ոլորտում 5 սկսնակ ձեռնարկությունների՝ կրթաթոշակային հնարավորությունների միջոցով։

 

Սոցիալական ապահովության

 

-    Հատուկ կարիքներով եւ հաշմանդամություն ունեցող ավելի քան 827 երեխա օգտվել են «Իզմիրլյան» հիմնադրամի փոքր դրամաշնորհային տարբեր նախաձեռնություններից, ինչը նրանց հնարավորություն է տվել օգտվել օժանդակ եւ հարմարեցված գույքից ու կահույքից, ընդլայնել տնտեսական հնարավորությունները աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների շրջանում, նպաստել նրանց սոցիալական ներառմանը, բարելավել կենսական հմտությունները մանկատան շրջանավարտների շրջանում եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին