«Մարդուժը պետք է պահել». անվճար բուժօգնություն կարիքավոր սիրիահայերին - Mediamax.am

exclusive
4804 դիտում

«Մարդուժը պետք է պահել». անվճար բուժօգնություն կարիքավոր սիրիահայերին


Ճորճ Բարսեղյանը
Ճորճ Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճորճ Բարսեղյանը
Ճորճ Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճորճ Բարսեղյանը
Ճորճ Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճորճ Բարսեղյանը
Ճորճ Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Քաթրջին
Սարգիս Քաթրջին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Քաթրջին
Սարգիս Քաթրջին

Լուսանկարը` Մեդիամաքս


2017թ. մարտին մեկնարկած «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրից մինչ օրս օգտվել է 852 շահառու: Անվճար բուժօգնության ծրագրի շահառուների թվում արդեն կան ոչ միայն սիրիահայեր, այլ Լիբանանից տեղափոխված հայեր եւս:

 

Ծրագրի նախաձեռնողն ու աջակիցը Իզմիրլյան հիմնադրամն է: Այն համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Գործընկեր կազմակերպություններից են Սփյուռքի գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն եւ «Հալեպ» հայրենակցական բարեգործական ՀԿ-ն։

 

Մեդիամաքսին ծրագրի իրագործման եւ ընթացքի մասին մանրամասներ է ներկայացրել «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն»-ի նախագահ Ճորճ Բարսեղյանը:

Ճորճ Բարսեղյանը Ճորճ Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծրագիրը, որն ի սկզբանե կյանքի է կոչվել այն ժամանակ դեռ այն ժամանակ գործող Սփյուռքի նախարարության ջանքերով եւ աջակցությամբ, թիրախավորում է Հայաստանում ապրող առողջապահական կարիքներ ունեցող այն սիրիահայերին, որոնք սիրիական պատերազմի հետեւանքով են տեղափոխվել Հայաստան:

 

Սիրիական թնջուկի հետեւանքով այս 10 տարվա ընթացքում Հայաստան են տեղափոխվել 25 հազարից ավելի սիրիահայ, որոնց մոտ 7 հազարը մնացել են այստեղ: Այդ 7 հազարի մեջ կան ֆինանսապես բավարարված ընտանիքներ, կան, այսպես ասած, «յոլա տանող» ընտանիքներ, որոնք օրվա հացն են վաստակում, եւ կան կարիքավորներ ու խիստ կարիքավորներ: Հենց այդ խիստ կարիքավորների հոգսը թեթեւացնելու համար էլ այն ժամանակ Սփյուռքի նախարարությունը բավականին շատ նախաձեռնություններ իրականացրեց՝ տնտեսական, ուսանողական, առողջապահական, որոնք շատ օգտակար եղան սիրիահայերի համար: Այդ ծրագրերից մեկը խիստ կարիքավոր սիրիահայերի առողջապահական անհրաժեշտ կարիքները հոգալու ծրագիրն էր»,- ասում է Ճորճ Բարսեղյանը:

Ճորճ Բարսեղյանը Ճորճ Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս տարիների ընթացքում կարողացել ենք բազմաթիվ մարդկանց օգտակար դառնալ: Անշուշտ, բժշկական օգնությունը վերաբերել է այն մարդկանց, որոնց բժշկական ծառայություն ստանալը խիստ անհրաժեշտ էր: Ուզում եմ անպայման շեշտել նաեւ, որ պատերազմի հետեւանքով Հայաստան եկած սիրիահայերն անմիջապես ներառվել են պետպատվերի ծրագրում: Բոլոր այն սիրիահայերը, որոնք անհրաժեշտություն ունեին բժշկական օգնության, ստացել են հնարավոր նվազագույնը։ Նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք են ունեցել եւ պետպատվերի շրջանակը չեն կարողացել ամբողջապես բավարարել իրենց բուժման ծախսերը, օգնության է հասել այս ծրագիրը»,- նշում է «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն»-ի նախագահը։

 

Ծրագրի շահառուներից է եղել Սարգիս Քաթրջին, ով Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2016 թվականին։

Սարգիս Քաթրջին Սարգիս Քաթրջին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստան եմ տեղափոխվել տիկնոջս եւ երեխաներիս հետ։ «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրից օգտվել եմ երկու անգամ։ Առաջինը 2019 թվականին էր, երբ առողջական խնդիր ունեցա։ Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ «Իզմիրլյան» հիվանդանոցի բժիշկներ Գոռ Հովհաննիսյանի եւ Ռազմիկ Դավիդյանի շնորհիվ հաջող կերպով անցա թե՛ նախավիրահատական, թե՛ վիրահատական շրջանը։ Փառք տիրոջը՝ ամեն ինչ շատ լավ անցավ,– նշում է Սարգիս Քաթրջին։

Սարգիս Քաթրջին Սարգիս Քաթրջին

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեք տարի անց՝ 2021 թվականին Սարգիս Քաթրջին կրկին օգտվել է ծրագրից՝ այս անգամ սրտանոթային խնդրի հետ կապված։

 

«Ամեն առումով ես գնահատում եմ այս ծրագիրը, այն ինչով ի զորու է, կանգնում է մեր կողքին»,- ասում է Քաթրջին։

 

«Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի» նախագահի խոսքով՝ ծրագիրը մինչ այս պահը շարունակվում է, բայց, իհարկե, ծավալները նվազել են:

Ճորճ Բարսեղյանը Ճորճ Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դեռեւս կան խիստ կարիքավոր սիրիահայեր, որոնք իսկապես անհրաժեշտություն ունեն օգնության: Մենք չենք զլանում նրանց օգնելու: Հայաստանում հաստատվող ամեն մի ընտանիք մեր ազգային շահն է: Ազգային ֆոնդը, մարդուժը պետք է պահել Հայաստանում՝ բոլոր հնարավոր պայմաններով եւ կարողություններով»,- հավելում է ՃորՃ Բարսեղյանը:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին