Կարին Մարկիդեսը թողել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը - Mediamax.am

2598 դիտում

Կարին Մարկիդեսը թողել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս։ Դոկտոր Կարին Մարկիդեսն ավարտել է իր 3,5 ամյա աշխատանքը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահի պաշտոնում:

Համալսարանի հաղորդագրության մեջ ասված է, որ Կարին Մարկիդեսի ղեկավարությամբ հաստատությունը կարեւոր փոփոխություններ է իրականացրել իր ռազմավարություններում:

 

«Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել որպես ձեր նախագահ եւ վստահ եմ, որ կօգտվեք մեր ստեղծած հնարավորություններից՝ ՀԱՀ-ը երկրի ներսում ազդեցիկ ուժ եւ միջազգային ասպարեզում տեսանելի հաստատություն դարձնելու համար: «Ընտրությամբ հայ» լինելով՝ մշտապես աջակցելու եմ ձեզ եւ լինելու եմ ձեր ամենաուժեղ դեսպաններից մեկը»,- իր հրաժեշտի ուղերձում գրել է Կարին Մարկիդեսը։

 

ՀԱՀ Խորհուրդը նոր նախագահի միջազգային ընտրություն է կատարում, իսկ մինչ այդ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ՀԱՀ համահիմնադիր եւ պատվավոր նախագահ դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին