ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կանաչ նվերը Հայաստանին - Mediamax.am

exclusive
2207 դիտում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կանաչ նվերը Հայաստանին


Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Արմինե Պետրոսյանը
Արմինե Պետրոսյանը

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ


2022 թվականը խորհրդանշական էր Հայաստանի եւ Միավորված ազգերի կազմակերպության հարաբերություններում։ 30 տարի առաջ Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ին, եւ երկրում իր գործունեության հոբելյանական տարին կազմակերպության հայաստանյան գրասենյակը նշել է՝ նույնքան խորհրդանշական նվեր մատուցելով։

 

Եւս երեսուն տարի անց Լոռու մարզի Ջրաշեն համայնքով անցնելիս հնարավոր կլինի տեսնել մեծ անտառ, որի մասը տնկվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

«Այս քայլով համեստորեն նպաստում ենք մեր մոլորակի պաշտպանությանը։ Հրաշալի էր տեսնել՝ ինչպես էին գործընկերներս այդքան ոգեւորված միասին տնկում 18000 ծառերի մի մասը Լոռու մարզում։ Այս ծառերը տնկելուց հետո, մենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներս, նաև ուշադիր կհետևենք նոր անտառի զարգացմանը՝ հույսով, որ համայնքները կապրեն առողջ միջավայրում»,- ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։

 

 

ՄԱԿ-ի անվանական անտառի ստեղծման ծրագրի նախագիծն իրականություն է դարձել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծառատունկին մասնակցելու համար ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, մոտ մեկ ժամ տեւողությամբ քայլարշավից հետո, բարձրացել են անտառի համար հատկացված սարը, որտեղ էլ, գրեթե կտրուկ թեքության վրա, սեփական ուժերով փորել փոսիկներն ու տնկել ծառերը:

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Ծառատունկի ընթացքում «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության մասնագետներն օգնել են, որ մասնակիցները ճիշտ տնկեն երիտասարդ ծառերը, որպեսզի դրանք բոլորն ամրանան հողում։ Այնուհետեւ՝ երեք տարի (ճիշտ այդքան ժամանակ է հարկավոր տնկիին հողում ամրանալու համար) խնամելու են տնկիները, անհրաժեշտության դեպքում՝ վերատնկվելու: Ամռանն իրականացվելու են խնամքի աշխատանքներ, բոլոր տնկիները պատվելու են ծղոտով, որպեսզի պահպանվի հողի խոնավությունն ու երիտասարդ ծառերը պաշտպանված լինեն մոլախոտերից։

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության կորպորատիվ կապերի համակարգող Արփինե Ալեքսանյանի բնորոշմամբ՝ անտառապատման նախաձեռնությունների շնորհիվ կազմակերպությունն ու դրա աշխատակիցները դառնում են մեծ ու կարեւոր առաքելության մաս:

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

«Ինձ համար շատ կարևոր էր, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները մասնակցեցին ծառատունկին։ Խումբը շատ հետաքրքիր էր, ուշագրավ երկխոսություն ստացվեց, մարդիկ բանիմաց էին, հասկանում էին, թե ուր էին գալիս, գիտակցում էին գործի կարեւորությունը: Էական է, որ ՄԱԿ-ի նման մեծ կառույցն է այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալիս եւ ուղերձ հղում, որ անտառապատումը կենսական նշանակություն ունի մեր մոլորակի, մեր երկրի համար»,- ասել է Արփինե Ալեքսանյանը:

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Ծառատունկի ժամանակ ամենից հուզիչը մարդկանց ու բնության շփումն է, երբ յուրաքանչյուր փոսը բացվում է ամենայն զգուշավորությամբ, ամեն մի տնկի դրվում հողը՝ խիստ հոգատարությամբ: Բնության հետ այդ «սիրախաղն է», որ մի քանի ժամում վերածվում է լուրջ հարաբերության, հասունանում ու ծնունդ տալիս անտառին:

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

«Վստահ ենք՝ երկրի համար ռազմավարական նշանակության, երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին աջակցության արդյունքները ոչ միայն կնպաստեն Հայաստանում անտառային ծածկույթի ավելացմանը, այլև կունենան դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն համայնքների զարգացման վրա»,- ընդգծել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը:

Արմինե Պետրոսյանը Արմինե Պետրոսյանը

Լուսանկարը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Եթե ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի այս ուղերձը տարածվի նաեւ մյուս մեծ կազմակերպությունների շրջանում, կարող է մյուսները եւս միանան այս կարեւոր գործին: Գլոբալ տաքացումը եւ օդի աղտոտվածությունը համաշխարհային խնդիրներ են, եւ որքան շատ կազմակերպություններ, մարդիկ միավորեն ջանքերը, անտառների տնկման միջոցով պայքարեն այդ խնդիրների դեմ, դրանք հաղթահարելն ավելի հեշտ կլինի:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին