Լույս կտեսնի Նարինե Աբգարյանի նոր գիրքը - Mediamax.am

2507 դիտում

Լույս կտեսնի Նարինե Աբգարյանի նոր գիրքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Նարինե Աբգարյանի «Գույնի լռություն» նոր գիրքը լույս կտեսնի նոյեմբերի կեսերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «ԱՍՏ» հրատարակչությունը։

Հրատարակչությունում պատմել են, որ «Աբգարյանի նոր գիրքը, ինչպես եւ նախկինում, մարդկանց մասին է՝ բարի, ուրախ, դժբախտ, իմաստուն, թեթեւամիտ»։

 

«Նրանք ապրում են Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Իտալիայում։ Նրանցից յուրաքանչյուրը գրողի հետաքրքրասեր հայացքի շնորհիվ մեզ խորասուզում է իր տիեզերքի մեջ՝ իր սիրուց մի կտոր տալով: Գրողի ստեղծած աշխարհները միանշանակ կանաց աշխարհներ են։ Յուրաքանչյուր պատմության էպիկենտրոնում ուժեղ, վառ հերոսուհին է, որը պատրաստ է բառացիորեն իր սիրո ամբողջ ուժը տարածել իր ընտանիքի եւ ընկերների վրա», - պատմել են հրատարակչությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին