Երեւանում կկայանա բարեգործական համերգ՝ ի նշան երախտագիտության - Mediamax.am

3006 դիտում

Երեւանում կկայանա բարեգործական համերգ՝ ի նշան երախտագիտության


Նիկոլա Մելնիկովը
Նիկոլա Մելնիկովը

Լուսանկարը` Ն. Մելնիկովի արխիվից

Գագիկ Մակիչյանը եւ Նիկոլա Մելնիկովը
Գագիկ Մակիչյանը եւ Նիկոլա Մելնիկովը

Լուսանկարը` Ն. Մելնիկովի արխիվից

Նիկոլա Մելնիկովը
Նիկոլա Մելնիկովը

Լուսանկարը` Ն. Մելնիկովի արխիվից


Նոյեմբերի 5-ին երգահան եւ դաշնակահար Նիկոլա Մելնիկովը, թավջութակահար Գագիկ Մակիչյանը եւ Hume համայնքը համերգ կկազմակերպեն Երեւանում, որի տոմսերից գոյացած հասույթը կուղղվի «4090» բարեգործական հիմնադրամին, որն օգնում է Լեռնային Ղարաբաղի պատերազմների վետերաններին ինտեգրվել քաղաքացիական կյանքին։

 

Երաժիշտները կկատարեն հեղինակային ստեղծագործություններ առաջիկայում թողարկվելիք համատեղ ալբոմից։

 

«Հայաստանում ապրելու ութ ամիսների ընթացքում տասնյակ Ռուսաստանից հազարավոր արտագաղթողներ այնպիսի աջակցություն են ստացել մարդկանց կողմից, որ մենք մեր պարտքն ենք համարում ի պատասխան օգնել։ Հայաստանի ժողովրդի հետ մեկ ընդհանուր երազանք ունենք՝ մի օր վերադառնալ խաղաղ կյանքի։

 

Նիկոլայի եւ Գագիկի հետ միասին ճիշտ համարեցինք աջակցել մի հիմնադրամի, որն օգնում է պատերազմի սարսափների միջով անցած մարդկանց չմոլորվել եւ չդառնալ «ավելորդ» հասարակության մեջ։ Ուրախ ենք, որ այս օգնությունը կարող ենք համատեղել Նիկոլա Մելնիկովի համերգի հետ», - ասել են Hume հիմնադրամի հիմնադիրներ Վիկտորիա Վյախորեւան եւ Մարուսյա Լեժնեւան։

Գագիկ Մակիչյանը եւ Նիկոլա Մելնիկովը Գագիկ Մակիչյանը եւ Նիկոլա Մելնիկովը

Լուսանկարը` Ն. Մելնիկովի արխիվից

«Ժամանելով Հայաստան՝ ես հնարավորություն էի փնտրում երաժշտությամբ օգնել մարդկանց եւ միեւնույն ժամանակ ուրախացնել նրանց։ Արագ գտա համախոհներ՝ Hume հիմնադրամը: Ծանոթ էի Արցախում տիրող իրավիճակին եւ համարում եմ, որ անհրաժեշտ է օգնել պատերազմի վետերաններին»,- ասել է Նիկոլա Մելնիկովը։

 

 «4090» բարեգործական հիմնադրամին օգնում է Արցախյան պատերազմների մասնակիցներին ինտեգրվել քաղաքացիական կյանքին: Հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակներ բուհերում սովորելու համար, ծավալում է սեփական կրթական ծրագրերը, կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ։

 

Նիկոլա Մելնիկովը նեոդասական կոմպոզիտոր եւ էլեկտրոնային պրոդյուսեր է Մոսկվայից: 2021 թվականին հա հանդես է եկել ԱՄԷ-ում՝ Dubai Expo-ի բացման շրջանակում, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Յուրի Բաշմետի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի հետ, «Զարյադյե» համերգասրահում՝ տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակին նվիրված համերգին։

Նիկոլա Մելնիկովը Նիկոլա Մելնիկովը

Լուսանկարը` Ն. Մելնիկովի արխիվից

2022 թվականի գարնանը Հայաստանում հիմնադրված Hume հիմնադրամը մշակութային, կրթական եւ սոցիալական նախագծերի միջոցով ստեղծում է գործիքակազմ՝ ռուսալեզու միգրանտներին տեղական միջավայրում ինտեգրելու համար:

 

Համերգը կայանալու է նոյեմբերի 5-ին ժամը 19.00-ին Կամերային երաժշտության տանը։

 

Համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով կամ Կամերային երաժշտության տան տոմսարկղից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին