Ջոն Դի. «Պետք է ոտքի կանգնենք՝ ի պաշտպանություն Հայաստանի» - Mediamax.am

exclusive
4580 դիտում

Ջոն Դի. «Պետք է ոտքի կանգնենք՝ ի պաշտպանություն Հայաստանի»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Rock Aid Armenia նախագծի նախաձեռնող Ջոն Դին ասել է, որ «աշխարհը չպետք է լռի՝ երբ վերջին անգամ լռեցինք, Թուրքիան իրագործեց Հայոց ցեղասպանությունը։

Ջոն Դին հայտարարություն է արել՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ:

 

«Հայաստանը խաղաղ երկիր է, որն արժանի է Արեւմուտքի նույն աջակցությանը, ինչ Ուկրաինան։ Հայերը պետք է իմանան, որ Հայաստանից դուրս շատ մարդիկ կան, ովքեր սիրում են այդ երկիրն ու նրա ժողովրդին։ Մենք պետք է ոտքի կանգնենք՝ ի պաշտպանություն Հայաստանի»,- ասել է Ջոն Դին։

 

«Մենք երբեք չպետք է մոռանանք անցյալը եւ չենք կարող թույլ տալ, որ այն կրկնվի: Ադրբեջանը պետք է աշխարհում վտարանդի դառնա այն ամենի համար, ինչ հիմա անում է հայերի նկատմամբ՝ նրանց սեփական հողի վրա։ Եթե Ադրբեջանը հետ չքաշվի, եվրոպական երկրները պետք է հրաժարվեն Ադրբեջանի հետ առեւտրից կամ նրա գազը գնելուց»,- ասել է Rock Aid Armenia-ի նախաձեռնողը։

 

Ջոն Դին մեկնաբանել է նաեւ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի կոչը.

 

«1989 թվականին Բրայանը շատ օգնեց մեզ Rock Aid Armenia նախագծում, որը ստեղծվել էր Հայաստանում երկրաշարժից տուժածներին աջակցելու համար: Վերջերս այցելելով Երեւան՝ Բրայանը անկեղծ կոչ է արել՝ ի պաշտպանություն Հայաստանի»։

 

 

«1988-ի երկրաշարժի ժամանակ Ռուսաստանը ստիպված էր ընդունել, որ չի կարող տրամադրել Հայաստանին անհրաժեշտ ողջ օգնությունը։ Այն ժամանակ Ռուսաստանը ճիշտ վարվեց եւ աշխարհին խնդրեց օգնել Հայաստանին։ Եթե հիմա Ռուսաստանը չի կարող ինչպես հարկն է օգնել Հայաստանին, այն պետք է թույլ տա արեւմտյան երկրներին զենք եւ անօդաչու սարքեր տրամադրել, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել այս անողոք եւ անօրինական ագրեսիայից»,- ամփոփել է Ջոն Դին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին