Ռուբեն Վարդանյան. «Խաղաղության երաշխավորը ազգ-բանակ դառնալն է» - Mediamax.am

1184 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Խաղաղության երաշխավորը ազգ-բանակ դառնալն է»


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: Հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Ադրբեջանի «հերթական ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ չենք ու բոլորս միասին ոտքի չենք կանգնելու՝ մեր հայրենիքը պաշտպանելու»։

«Ցավոք, հարևան երկիրը չի ցանկանում գիտակցել, որ պատերազմը հարցի լուծում չէ։  Նրանք այդպես էլ պատմությունից դասեր չեն քաղել ու հիմարաբար կարծում են, որ ուժի կիրառումով կարող են խաղաղություն ստանալ։ Նրանք փորձում են մեզ  ճնշել ու իրենց պահանջները պարտադրել՝ չհասկանալով, որ մշտական ագրեսիան  բերելու է նրան, որ մենք ասիմետրիկ պատասխան ենք տալու։

 

Խաղաղության և անվտանգության թիվ մեկ երաշխավորը ողջ ժողովրդի՝ բանակի հետ միասնությունն է, ազգ-բանակ դառնալը։ Պետք է սթափվել վերջապես, մենք չպետք է անտարբեր մնանք մեր Հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Մենք նորօրյա Սարդարապատի շեմին ենք, և միայն միավորվելով ու մեկ բռունցք դառնալով կարող ենք պաշտպանել մեր ազատությունն ու մեր հողի վրա ապրելու իրավունքը։ Ո'ւժ ու վճառականություն բոլորիս», - հայտարարել է Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին