Բրայան Մեյ. «Հայաստանում ինձ զգում էի ինչպես տանը» - Mediamax.am

4560 դիտում

Բրայան Մեյ. «Հայաստանում ինձ զգում էի ինչպես տանը»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը կիսվել է տպավորություններով սեպտեմբերի 7-ին STARMUS VI փառատոնի շրջանակներում Երեւանում կայացած իր համերգից։

«Շատ հուզական-ռիսկային-ուրախ-աննկարագրելի էր: Ամիսների նախապատրաստությունից, քննարկումներից, փորձերից հետո մենք այնքան արագ հայտնվեցինք բեմում եւ այնքան արագ ամեն ինչ ավարտվեց եւ մենք խոնարհվում էինք հանդիսատեսների առջեւ՝ վայելելով նրանց երջանիկ ձայները:

 

 

Չեմ կարող նկարագրել, թե անձամբ ինձ համար ինչ նշանակություն ուներ ձեր այս ընդունելությունը, սիրելի հայեր։ Այնքա՛ն սեր՝ կարծես տուն վերդարձած կորած երեխա, ամուսին կամ պապիկ լինեի: Շատ շնորհակալ եմ: Ինձ զգում էի ինչպես տանը։ Եվ հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ»,- գրել է Բրայան Մեյը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին