Հայկ Մարությանը հանդես կգա «Քաղաքապետը» մոնո–ներկայացմամբ - Mediamax.am

1132 դիտում

Հայկ Մարությանը հանդես կգա «Քաղաքապետը» մոնո–ներկայացմամբ


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շուտով հանդիսատեսին կներկայանա նոր՝ «Քաղաքապետը» մոնո–ներկայացմամբ։

Ֆեյսբուքի իր էջում Հայկ Մարությանը հայտնել է, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը:

 

 

«Քաղաքապետը» մոնո-ներկայացման պրեմիերան կկայանա սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Սուդուկյանի անվան թատրոնում:

 

Տեսահոլովակում Մարությանը մի քանի քաղաքական ակնարկ է անում եւ խոստանում է «բոլոր հարցերի պատասխանները տալ ներկայացման ժամանակ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին