6 մահ, 61 տուժած, 15 անհետ կորած. «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքները - Mediamax.am

3736 դիտում

6 մահ, 61 տուժած, 15 անհետ կորած. «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այս պահի դրությամբ մահացել է վեց քաղաքացի, նրանցից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Պայթյունից հետո անհետ կորած է համարվում 15 քաղաքացի։

 

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետեւանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր ԲԿ-ներում բուժում շարունակում է ստանալ 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

 

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

 

«Առեւտրի կենտրոնում մասնակի փլուզվել է եռահարկ շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։  

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։

 

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

 

Որոնողափրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաեւ հրդեհի մասշտաբների մեծությամբ»,- ասված է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին