Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը - Mediamax.am

1310 դիտում

Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Երեւան։ Մեդիամաքս։ Հունիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվել է դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները:

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջեւ Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգեւոր դասին եւ ներկա բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցել է Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին:   

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Սուրբ Հռիփսիմե վանքի առջեւ թափորը դիմավորել են վանքի հոգեւոր սպասավորները եւ տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:   

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Տոնի առիթով վանքում մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Անդրանիկ վարդապետ Գեւորգյանը։

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, հորդորել է հավատավոր ժողովրդին Սուրբ կույս Հռիփսիմեի բարեխոսությամբ աղոթքով հայցել Ամենաբարձրյալ Աստծուն հայրենի երկրի խաղաղության համար։

Լուսանկարը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

«Թող սուրբ կույսի օրհնությունը մեզ ամենքիս վրա լինի, որպեսզի նույն ոգով, նույն անդրդվելիությամբ կարողանանք դիմակայել ու հաղթահարել մեր հայրենի երկրին պատահած փորձությունները, եւ մեր Տիրոջ պարգեւած ամեն մի գալիք օրն ապրենք քրիստոնեավայել կենցաղավարությամբ ու հայրենիքը շենացնենք նախանձախնդիր ոգով», - ասել է Հայր Անդրանիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին