Զավեն Սարգսյանն այսօր կդառնար 75 տարեկան - Mediamax.am

exclusive
2372 դիտում

Զավեն Սարգսյանն այսօր կդառնար 75 տարեկան


Զավեն Սարգսյանը
Զավեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տոնինո Գուերան՝ Զավեն Սարգսյանի մատուցմամբ
Տոնինո Գուերան՝ Զավեն Սարգսյանի մատուցմամբ
Զավեն Սարգսյանը ձախից առաջինն է
Զավեն Սարգսյանը ձախից առաջինն է

Լուսանկարը` Զ. Սարգսյանի արխիվից


2022թ. հունիսի 2-ին լուսանկարիչ, արվեստի մարդ, Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը կդառնար 75 տարեկան:

 

Ներկայացնում ենք հատվածներ նրա տարբեր տարիների հարցազրույցներից:

 

Փարաջանովի մասին

 

«Փարաջանովի համար տոնակատարությունը արվեստի էր վերածվում եւ նա նույն կերպ պատրաստվում էր, երբ ուրիշի համար պետք է խնջույք կազմակերպեր:

 

 

50-ամյակը Փարաջանովը Կիեւում էր տոնում. այնքան շատ մարդ էր հրավիրել, որ մինչեւ 7-րդ հարկ բոլոր աստիճանավանդակներում սեղաններ էին գցված, իսկ հոբելյարը վերելակով շրջագայում էր հարկերի միջեւ եւ կենացներ ասում»:

 

Տոնինո Գուերայի մասին

 

«Տոնինո Գուերային անեկդոտ եմ պատմում, ու ինքն այդպես ծիծաղում է։ Երբ նա մահացավ, կինն ասաց՝ թաղմանը քո արած լուսանկարն եմ դնելու։ Հետո դերասան Վենիամին Սմեխովը զանգեց, ասաց՝ թաղման ժամանակ հրապարակում մարդիկ կանգնած են, իսկ Գուերան ծիծաղում է։ Հոյակապ տեսարան է»։

Տոնինո Գուերան՝ Զավեն Սարգսյանի մատուցմամբ Տոնինո Գուերան՝ Զավեն Սարգսյանի մատուցմամբ

 

«Բիթլզ»-ի մասին

 

««Բիթլզ»-ն ամբողջ աշխարհի համար հեղափոխություն էր: Իրենք մեզ փոխեցին, մենք էլ՝ ուրիշներին: Հայաստանում մարդիկ մեզ («Երազողներ» խումբը-Մեդիամաքս) ընկալում էին որպես «Բիթլզ», որովհետեւ նրանց երգերը լայն տարածում չունեին:

Զավեն Սարգսյանը ձախից առաջինն է Զավեն Սարգսյանը ձախից առաջինն է

Լուսանկարը` Զ. Սարգսյանի արխիվից

Ես կիթառի խմբակ ունեի, 20-30 երեխա գալիս էր կիթառ սովորելու, որ Girl-ը կամ ուրիշ հայտնի երգ նվագի ու երգի»:

 

Կորսված Երեւանի մասին

 

«Լուսանկարիչը պետք է իր դիրքորոշումը ցույց տա, եւ ես հատուկ եմ դրել Փակ շուկայի ինտերիերը, որ մարդիկ հասկանան, թե ինչ կորցրեցին այս քաղաքում։ Ասում ենք՝ թուրքերը քանդեցին, վրացիները քանդեցին, իսկ սա մենք ինքներս քանդեցինք մեր ձեռքով»:

 

 

Հոգեւորի մասին

 

«Ինչպես որ հաց ու ջուր եք ամեն օր ուտում եւ խմում, նույն կերպ գոնե ամիսը մեկ պետք է հոգեւոր սնունդ ստանալ, մշակութային որեւէ օջախ այցելել»:

 

Արվեստի մարդկանց մասին

 

«Արվեստի մարդիկ բաց են, պարզ են: Քաղաքական գործիչները կեղծ են, դրա համար նրանց  նկարների ցուցահանդեսներ ոչ ոք չի անում: Ճիշտ արված դիմանկարի միջոցով շատ բան է բացահայտվում»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին