Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացվել - Mediamax.am

868 դիտում

Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացվել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով նրա պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։

Երաշխավորագիր է ներկայացրել նաեւ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը։

 

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ ասված է.

 

«Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։

 

Երաշխավորագիր է ներկայացրել նաեւ «Արար» հիմնադրամը, որը եւս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի եւ չի խուսափի քննությունից, ինչպես նաեւ հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։

 

Օրեր առաջ Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները հանդես էին եկել հրապարակային կոչով եւ հորդորել ազատ արձակել նրան։

 

Հայտարարությանը միացել էին բազմաթիվ այլ գործընկերներ եւ հայտնել իրենց աջակցությունը։

 

Պաշտպանական խումբը մայիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ավետիք Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին