Բելգիայի հայերը պատրաստվում են հունիսի 5-ի համայնքային ընտրություններին - Mediamax.am

exclusive
1697 դիտում

Բելգիայի հայերը պատրաստվում են հունիսի 5-ի համայնքային ընտրություններին


Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ:
Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ:

Լուսանկարը` REUTERS

Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ
Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ

Լուսանկարը` REUTERS

Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ:
Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ:

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Բելգիայի հայերի կոմիտեի տրամադրած հոդվածը՝ հունիսի 5-ին կայանալիք համայնքային ընտրությունների մասին:

 

2022 թվականի հունիսի 5-ին տեղի կունենան մեր համայնքային ընտրությունները, որոնց կարող են մասնակցել Բելգիայում բնակվող բոլոր հայերը։ Գալիք ընտրությունների ֆոնին առաջ է գալիս այն հարցը, թե ինչի՞ն են ծառայում հայկական համայնքը ներկայացնող հաստատությունները եւ ի՞նչու է անհրաժեշտ քվեարկության մասնակցությունը։

 

Ի սկզբանե պետք է նշել, որ համայնքային հաստատությունները համայնքային առօրյա կյանքը միայնակ կազմակերպելու կոչում չունեն։ Բազմաթիվ կազմակերպություններ, արտիստներ, ուսուցիչներ, մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, մարզիկներ եւ մտավորականներ դրանով զբաղվում են արդեն, եւ դա շատ լավ է։ Մշակույթը կարող է զարգանալ միայն բազմազանության եւ ստեղծագործական մտքի ազատության ընդունման եւ փոխանակման մեջ։

 

Մեր համայնքային հաստատությունների կոչումը Բելգիայի հայերին երկրի կառավարական մարմիններում, տեղական իշխանություններում եւ արտերկրում ներկայացնելն է։ Արդյո՞ք անհրաժեշտ է, որ մեր նման համայնքը հանդես գա քաղաքական մակարդակով։ Արցախյան վերջին պատերազմը, ինչպես նաեւ այլ հանգամանքներ, ցույց տվեցին , որ հայերի օգտին հանդես գալ առանց քաղաքական ներկայության, առանց տարբեր ղեկավարների հետ բանակցությունների եւ առանց համայնքի ակնկալիքները ձեւակերպելու անհնար է։

Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ

Լուսանկարը` REUTERS

Բոլոր նրանց համար, ովքեր անհանգիստ են սփյուռքում իրենց հայկականության պահպանման եւ ներկայության համար, համաձայն կլինեն երկրում հայերի ներկայությունը մարմնավորելու անհրաժեշտության հետ։ Ներկայություն, որը ծառայելու է բոլոր հայկական կազմակերպություններին եւ հայկական գործիչներին, օգնելու է իրենց ծրագրերը զարգացնելուն եւ ներկայացնելուն, քանի որ միասին մենք ավելի տեսանելի եւ ավելի ուժեղ ենք։ Բելգիայի հայերի կոմիտեի հարյուրամյակը, որը նույնպես նշվելու է 2022 թվականին, մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում այս նպատակին ծառայելու, Բելգիայի հայերին առավել ճանաչելի եւ հասկանալի դարձնելու համար։

 

Քանի որ ներկայացուցչության անհրաժեշտությունն արդեն ակնհայտ է, այդժամ ու՞մ վստահել Բելգիայի հայությանը ներկայացնելու, առաջնահերթությունները սահմանելու, ռազմավարությունները մշակելու, զրուցակիցներ ընտրելու պատասխանատու գործը։ Հայկական սփյուռքը հին է եւ վաղուց համայնքային հաստատություններ ունի ամենուր։

 

Ամբողջ աշխարհում հայերը ներկայացված են եղել ավելի հաճախ մեծ կազմակերպությունների կամ հայկական դասական քաղաքական կուսակցությունների միջոցով, ինչպես օրինակ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, կամ Ռամկավարական կուսակցությունը, Հայ Դատի հանձնախումբ, ՀԲԸՄ կամ Ամերիկայի Հայկական Համագումարը եւ այլն:

Նաեւ նոր կազմակերպություններ են ի հայտ գալիս։ Այս կազմակերպություններից յուրաքանչյուրը ներկայացնում է մտքի մի հոսանք, մոբիլիզացված համայնքի մի մաս:

 

Եթե բազմազանությունը կանոն է հայկական համայնքներից մեծամասնությունում, որոշները զգացել են իրենց երկրների իշխանությունների հետ հարաբերություններում միասնական հանդես գալու կարիքը։ Ֆրանսիայում, Նիդերլանդերում եւ մի քանի այլ երկրներում արդեն գործում են կառույցներ, որոնք համախմբում են տարբեր կազմակերպությունները, ինչպես օրինակ CCAF-ը Ֆրանսիայում, կամ FAON-ը Նիդերլանդներում։

Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ: Հայերը Բելգիայում՝ 2020թ. պատերազմի ժամանակ կազմակերպված ցույցի ժամանակ:

Լուսանկարը` REUTERS

Բելգիայում եւ մի քանի հազվադեպ երկրներում համայնքն ունի ընտրված ներկայացուցիչներ։ Այս ներկայացուցիչների համագումարի շրջանակներում է քննարկվում Հայաստանի կամ Արցախի համար ձեռնարկվելիք քայլերը, կամ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին վերաբերող հարցերը։

 

«Ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձեւն է, եթե մնացածը չհաշվենք». ասել է Ուինսթոն Չերչիլը։ Չնայած չկան համայնքային կառավարման կատարյալ համակարգեր, այնուամենայնիվ, այլընտրանքները եւս նախանձելի չեն. պառակտում կամ միավորումների կոալիցիայի կողմից ներկայացվածություն:

 

Մենք այսօր կարիք ունենք ներկայացուցչության, քանզի միայն ժողովրդավարական ներկայացուցչությունը կարող է լեգիտիմ եւ արդյունավետ լինել։ Այդ իսկ պատճառով 2022 թվականի ընտրություններն այդքան կարեւոր են։

 

Ուստի մնում է խորհուրդ տալ Բելգիայում բնակվող բոլոր հայերին ընտրության օրը պարտաճանաչ քվեարկել իրենց թեկնածուի օգտին, որը մյուս 29 անդամների հետ կընդունի մեր ապագան կառուցելու ամենօրյա ջանքերն ու եռանդուն աշխատանքը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին