Երեւանում նշել են գեներալ Պասկեւիչի 240-ամյակը - Mediamax.am

2636 դիտում

Երեւանում նշել են գեներալ Պասկեւիչի 240-ամյակը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր Երեւանում նշվել է ռուս զորավար Իվան Պասկեւիչի ծննդյան 240-ամյակը

«Գեներալը հսկայական դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ։ Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր ռուսական զորքերը, եւ նրա ռազմական փորձի ու հնարամտության շնորհիվ զորքերը ազատագրեցին անառիկ համարվող Էրիվանի ամրոցը։ Այս հաղթանակի համար նա ստացավ Էրիվանի կոմսի կոչումը»,- ասված է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության հաղորդագրությունում։

 

Ելույթ ունենալով Երեւանի Նորագյուղ թաղամասում գեներալ Պասկեւիչի կիսանդրու մոտ կազմակերպված միջոցառմանը` Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչ Վադիմ Ֆեֆիլովն ասել է.

 

«Այսօր մենք նշում ենք իսկական ռուս սպա Պասկեւիչի 240-ամյակը։ Իվան Ֆյոդորովիչը զգում էր, որ հայերը եղբայրական ժողովուրդ են, որոնց հողի համար նա կռվում էր՝ չվախենալով գլուխը դնել մարտի դաշտում։ Իհարկե, շատ հայեր գիտեն, որ Էրիվանի ամրոցն ազատագրվել է Իվան Պասկեւիչի շնորհիվ, բայց քչերը գիտեն, որ նրա ջանքերով է ձեւավորվել նաեւ Հայկական մարզը։ Ռուս զորավարը ակտիվորեն ներգրավված էր մարզի բարեկարգման գործում։ Նրան շատ էր անհանգստանում հայերի վիճակը։ Իսկ այս հուշարձանը միայն մի փոքրիկ հարգանքի տուրք է, որը մենք կարող ենք մատուցել իսկական հերոսին»։

 

ՌԴ դեսպանության եւ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ին տեղի կունենան միջոցառումներ՝ նվիրված Էրիվանի ամրոցի ազատագրման 195-ամյակին։ Մասնավորապես, նախատեսվում է զորավարի հարթաքանդակի բացումը եւ «Խելքից պատուհաս» ներկայացուման ցուցադրումը նախկին բերդի տարածքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին