ArmeniaWorks4U ծրագրով ընտրված 23 մասնակից արդեն Հայաստանում է - Mediamax.am

1195 դիտում

ArmeniaWorks4U ծրագրով ընտրված 23 մասնակից արդեն Հայաստանում է


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ս.թ. մարտի սկզբին մեկնարկած «Armenia Works 4U» ծրագրով ընտրված 40 հայազգի մասնակիցներից 23-ն արդեն տեղափոխվել են Հայաստան Ռուսաստանից եւ Բելառուսից:

Ծրագիրն իրականացվում է «Repat Armenia» հիմնադրամի կողմից՝ «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» հովանավորությամբ:

 

Հայաստան տեղափոխվածներից 4-ն արդեն աշխատանք են գտել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի, վաճառքի եւ գրաֆիկական դիզայնի գծով:

 

«Armenia Works 4U» ծրագրի շրջանակներում մասնակիցներին որպես օգնություն տրամադրվում է դեպի Հայաստան ավիատոմսի արժեքի փոխհատուցում մինչև 145 000 դրամ սահմանաչափով, դիմավորում Զվարթնոց օդանավակայանում, ամսական 100 000 դրամի սուբսիդավորում բնակարանների վարձակալության համար՝ 1-3 ամիս տևողությամբ, ինչպես նաև աջակցություն պոտենցիալ գործատուների հետ հարցազրույցներ կազմակերպելու և աշխատանքի տեղավորման հարցում, հայոց լեզվի դասընթացներ:

 

Ծրագիրն իրականացվում է հիմնադրամի՝ 2021 թվականի վերջին հաջողությամբ իրականացրած «Armenia Works 4U» պիլոտային ծրագրի մոդելով, որն ուղղված էր լիբանանահայ մասնագետների հայրենադարձությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին