Հանրային վայրերում QR կոդ ներկայացնելու պահանջը հանվել է - Mediamax.am

3505 դիտում

Հանրային վայրերում QR կոդ ներկայացնելու պահանջը հանվել է


Լուսանկարը` rferl.org


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրային վայրեր այցելելիս QR կոդ ներկայացնելու պահանջն ուժը կորցրած է ճանաչել:

«Մասնավորապես, ուժը կորցրած է ճանաչվել հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ եւ մարզասրահ, գրադարաններ եւ թանգարաններ, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս այցելուների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման պահանջը: Վերը նշված փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախարարությունից նշում են, որ Հայաստանի գործող սահմանափակումները մեղմացվել են՝ հաշվի առնելով երկրում ներկայումս կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի հարաբերականորեն կայուն լինելը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ հանրային վայրեր այցելելը պատվաստման սերտիֆիկատով կամ թեստով պարտադիր էր դարձել այս տարվա հունվարի 22-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին