13-ամյա Ջիմի կախարդական փայտիկների իրական զորությունը եւ ուշագրավ կտավները - Mediamax.am

exclusive
4017 դիտում

13-ամյա Ջիմի կախարդական փայտիկների իրական զորությունը եւ ուշագրավ կտավները


Ջիմ Հովհաննիսյանը
Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիմ Հովհաննիսյանը
Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիմ Հովհաննիսյանը
Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիմ Հովհաննիսյանը
Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիմ Հովհաննիսյանը
Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիմ Հովհաննիսյանը
Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիմ Հովհաննիսյանը
Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Իլիկ»

Լուսանկարը` Մեդիամաքս


13-ամյա Ջիմ Հովհաննիսյանին ճանաչում են հատկապես ֆենթզիի սիրահարները՝ նրա պատրաստած կախարդական փայտիկների շնորհիվ: Տարիների ընթացքում նա պատրաստել է «Հարրի Փոթեր» եւ «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմերի հերոսներից գրեթե բոլորի կախարդական փայտիկները:

 

Մեզ հետ զրույցում նա պատմել է իր ստեղծած առաջին փայտիկի, կախարդանքի ուժի եւ իր նկարչական տաղանդի մասին:

 

Գրիչը՝ առաջին կախարդական փայտիկ

 

Կախարդական փայտիկ պատրաստելու առաջին փորձը Ջիմն արել է դեռեւս երրորդ դասարանում: Այդ տարիներին տպավորված էր «Հարրի Փոթեր» ֆիլմաշարով եւ ցանկանում էր ինքն էլ հերոսների փայտիկներից ունենալ:

 

«Վերցրի մի գրչի կաղապարը ու փորձեցի սոսնձի օգնությամբ դրանից կախարդական փայտիկ պատրաստել, հետո ներկեցի: Թեեւ երեխայական մի բան էր, բայց ինձ շատ ուրախացրեց»,- հիշում է Ջիմը:

Ջիմ Հովհաննիսյանը Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարիներ անց նա նկատում է, որ շատերն են տարբեր առցանց խանութներից «Հարրի Փոթեր»-ի փայտիկներից պատվիրում: Որոշում է վերհիշել իր մանկության զբաղմունքն ու վերսկսում փայտիկների պատրաստումը՝ արդեն վաճառելով դրանք սոցիալական ցանցի էջով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկսեցի պոլիմերային կավ ու փայտեր օգտագործել: Փայտիկների մասին առաջին հրապարակումից հետո միանգամից 14 պատվեր ստացա, երկրորդ օրը թիվը հասավ 30-ի: Դրանից հետո մոտ մեկ ամիս այդ բոլոր պատվերներով էի զբաղված:

Լուսանկարը` «Իլիկ»

Օրինակները վերցնում եմ թե´ ֆիլմերից, թե´ ինքս եմ ստեղծագործում: Պատրաստածս փայտիկներից գրեթե բոլորը վաճառել եմ, ինձ մոտ մնացել են միայն նրանք, որոնք շատ եմ սիրում»,- մանրամասնում է Ջիմը:

 

Նկարչության դասավանդումն աշակերտի աչքերով

 

Ջիմը երկու տարի է, ինչ լրջորեն զբաղվում է նկարչությամբ, թեեւ սկսել է նկարել դեռ 3 տարեկանից: Այժմ դասեր է առնում Հայաստանի վաստակավոր նկարիչ Սիրանուշ Աղաջանյանի մոտ:

Ջիմ Հովհաննիսյանը Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ավելի վաղ էլ եմ հաճախել նկարչական խմբակներ: Մի տեղ կար, որն ընդհանրապես չհավանեցի. այնտեղ չէին սովորեցնում եւ պարտադրում էին մտքերը: Կարծում եմ, որ նկարչություն սովորեցնելիս շատ կարեւոր է, որ դասատուն քեզ հետ շփվի: Դրա համար էլ սիրում եմ Սիրանուշի հետ դասերը: Ինքը եւ´ ազատություն է տալիս, եւ´ սովորեցնում է, նաեւ շատ ընկերական է: Սխալներիս դեպքում թույլ է տալիս, որ ինքս ուղղեմ, միջամտում է միայն այն ժամանակ, երբ վիճակը շատ վատ է»,- ծիծաղով հիշում է Ջիմը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա հավելում է, որ աշակերտը սովորելիս պետք է ազատություն ստանա, բայց միեւնույն ժամանակ դա չպետք է լինի առանց ուղղորդման ու առանց սովորեցնելու:

 

Ջիմի կարծիքով՝ միեւնույն օբյեկտը տարբեր անկյուններից մի քանի անգամ նկարելը շատ է օգնում դրա ձեւը ճիշտ հասկանալու եւ հետագայում ավելի հեշտությամբ նույնը պատկերելու հարցում:

 

Առանձնահատկություն՝ համաչափության փոխարեն

 

«Երբ մամաս բացեց «Իլիկ» սրճարանը, ես 7 տարեկան էի: Անընդհատ գնում էի այդտեղ ու մարդկանց նկարում: Թեեւ դեռ անատոմիա չգիտեի, շատ նման էր ստացվում: Մարդիկ հավանում էին, երբեմն վաճառում էի այդ նկարները 200 դրամով»,-պատմում է Ջիմը եւ հետո բացատրում գնագոյացման իր ռազմավարությունը,- Այդ ժամանակ 200 դրամը դպրոցում երկու կտոր պիցցայի գինն էր»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ Ջիմը սովորում է մարդու անատոմիան, սկզբնական շրջանում մարդկանց միշտ նույն համաչափությունների մեջ է նկարում, եւ թեեւ կատարյալ դիմագծեր էին ստացվում, դիմանկարները բնորդներին նման չէին:

 

«Այդ ժամանակ ավելի շատ փորձում էի այդ համաչափությունները ճիշտ նկարել՝ առանց հաշվի առնելու, որ բոլոր մարդիկ տարբեր են: Մարդ նկարելը միշտ դրանով է հետաքրքիր, որովհետեւ յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի: Հիմա հիմնականում նկարում եմ մի մեթոդով, որ կոչվում է «От пятна»: Սկզբում ամենամուգ տեղերը կտորներով դնում ես, հետո ամենաբաց տեղերը, հետո կիսատոները, ու կամաց-կամաց մանրամասնեցնում ես աշխատանքը»,- պարզաբանում է պատանի նկարիչը:

Ջիմ Հովհաննիսյանը Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջիմը սիրում է նաեւ թվային նկարչությունը, որն իր կարծիքով դասական ձեւից շատ է տարբերվում:

 

«Երբ ոտքս կոտրել էի ու երկար ժամանակ պառկած էի, այդ ժամանակ սկսեցի փորձել թվային ձեւաչափում նկարել՝ սկզբում հեռախոսով, հետո iPad-ով: Թվային նկարչությունում կարողանում ես տարբեր շերտեր սարքել, հետո ջնջել այն շերտը, որը չես հավանում, մինչդեռ յուղաներկով նկարելիս սխալվելու իրավունք գրեթե չունես: Ջրաներկի պարագայում առավելևս. եթե սխալվես, գործիդ պիտի ասես «հաջող»»,-մանրամասնում է Ջիմը:

 

Հուշանվե՞ր, թե՞ հրաշագործ փայտիկ

 

Այն հարցին, թե կախարդանքին հավատում է, Ջիմը բացասական պատասխան է տալիս, իսկ թե առանց կախարդանքին հավատալու ոնց են ծնվում հրաշագործ փայտիկները, պատանու պատասխանը միանշանակ է. «Սիրով»: Այդուհանդերձ, նրա պատրաստած կախարդական փայտիկներն աշխատում են. այդ մասին փաստում են փայտիկների նոր տերերը:

 

«Մի աղջիկ կա, որի համար եւս մի փայտիկ էի սարքել: Ինքն ասում է, որ կանգնում է հայելու դիմաց ու երազանք է ասում, հետո երազանքը կատարվում է: Էլի մարդիկ կան, որ ասում են՝ փայտիկներն աշխատում են: Ես էլ եմ փորձում, բայց ինձ մոտ կարծես չեն աշխատում: Երեւի ինձնից արդեն հոգնել են փայտիկները»,- ժպտում է Ջիմը:

Ջիմ Հովհաննիսյանը Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատանին հրաշքի կամ կախարդանքի հնարավոր լինելու պատասխանն իր համար կարծես գտել է՝ ենթագիտակցության աշխատանքն է:

 

«Երբ մի բան շատ ես ցանկանում կամ մի բանի շատ ես հավատում, դու ենթագիտակցորեն ամեն ինչ անում ես, որ դա ստացվի: Դրա մեջ եւ´ լավ կողմ կա, եւ´ վատ: Օրինակ՝ կողքի մուտքի տատիկը կարող է մի աղջկա ասել, որ ինքը շուտով ամուսնանալու է, նա սկսի ուրախանալ, լավ հագնվել, փաբեր գնալ, հետո հանդիպի մեկին ու ամուսնանա: Բայց տատիկը կարող է նաեւ անիծել, եւ եթե դու դրան հավատաս, անընդհատ վախեցած կլինես, խնդիրների մասին կսկսես շատ մտածել ու մտավախություններդ ինքդ կիրականացնես: Կարծում եմ, որ կախարդական փայտիկով երազանք պահելիս այս գործոնի մասին մտածել պետք չէ, թե չէ չի ստացվի: Մյուս կողմից էլ լավ է, եթե սա հասկանալով մեկ ուրիշին հավատ ներշնչես, որ ինքը կարող է X բանն անել, հետո նա ենթագիտակցորեն արդեն կանի հնարավորը հաջողելու համար, ու չի հասկանա, որ հենց ինքն է արել»,- ասում է Ջիմը:

Ջիմ Հովհաննիսյանը Ջիմ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատանու ստեղծած կախարդական փայտիկներն էլ հենց այդպես են աշխատում. Ջիմը տալիս է հավատը, որ կկատարվի, իսկ կախարդանքն արդեն փայտիկի նոր տիրոջ ձեռքում է, եւ նրա է ընտրում՝ փայտիկը կլինի պարզապես հուշանվեր, թե հրաշքների իրական գործիք:  

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին