Երեւանի կոնյակի գործարանն եւս մեկ կանաչապատման ծրագիր իրականացրեց - Mediamax.am

1406 դիտում

Երեւանի կոնյակի գործարանն եւս մեկ կանաչապատման ծրագիր իրականացրեց


Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Սերգեյ Խաչատրյանը
Սերգեյ Խաչատրյանը

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան


Երեւան։ Մեդիամաքս։ Երեւանի կոնյակի գործարանն այսօր իրականացրել է ընկերության գլխավոր համալիրի հարակից տարածքի կանաչապատում։

Նախագիծը ոլորտի մասնագետների աշխատանքի եւ տարածքի արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքն է, որը միտված է ոչ միայն լրացուցիչ գեղագիտական հմայք հաղորդել Երեւանին, այլեւ նպաստել բնապահպանական պատկերի եւ բիոբազմազանության բարելավմանը։

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Կանաչապատման շրջանակներում տնկվել են տարատեսակ ծառեր, այդ թվում` եղեւնիներ, թխկիներ, հուդայածառեր, որոնք ընտրվել են հաշվի առնելով տարածքի թե՛ բնակլիմայական, թե՛ մակերեւութային առանձնահատկությունները եւ թե՛ կոնյակի գործարանի ֆասադային շենքի ճարտարապետական լուծումները։

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

«Եթե չլիներ բնության առատաձեռնությունն ու հայկական հողի ջերմությունը, անհնար կլիներ կոնյակագործության հիմնադրումը դեռեւս XIX դարում։ Բնությունն է միակ աղբյուրը,  առանց որի նույնիսկ ամենահմուտ մասնագետները կլինեին անզեն իրենց ստեղծագործական որոնումներն իրագործելու հարցում։ Հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք չէինք կարող չանդրադառնալ հատուկ մի նախագծի,  որը խորհրդանշորեն արտացոլում է մեր երախտիքը բնության հանդեպ։

Սերգեյ Խաչատրյանը Սերգեյ Խաչատրյանը

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Բնապահպանական օրակարգը միշտ է եղել Երեւանի կոնյակի գործարանի ուշադրության կենտրոնում, եւ ես հատկապես ուրախ եմ, որ տարեցտարի մենք ընդլայնում ենք բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մեր տրամագիծը՝ ներգրավելով նորանոր համայնքներ»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին