Տարոն Աճեմօղլուի կարծիքով, Պուտինը լիովին մեկուսացրել է ինքն իրեն - Mediamax.am

2628 դիտում

Տարոն Աճեմօղլուի կարծիքով, Պուտինը լիովին մեկուսացրել է ինքն իրեն


Լուսանկարը` Becker Friedman Institute


Երեւան: Մեդիամաքս: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի կարծիքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն իրեն լիովին մեկուսացված է դարձրել։

«Պուտինի կառուցած համակարգի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ նա ինքն իրեն լիովին մեկուսացրել է։ Նա շրջապատված է մարդկանցով, ովքեր ամեն ինչում համաձայն են իր հետ, եւ նա ավելի ու ավելի է խորանում սեփական քարոզչության մեջ»,- ասել է Աճեմօղլուն Meduza-ին տված հարցազրույցում։

 

«Նույնը վերաբերում է Էրդողանին: Նույն գործընթացները կտեսնեք աֆրիկյան շատ երկրներում, որտեղ տիրում են կլեպտոկրատ կառավարիչներ: Իրավիճակը շատ վտանգավոր է դառնում, քանի որ բոլոր ինստիտուցիոնալ հակակշիռները դադարում են գործել։ Հենց դրա վրա է հիմնված Պուտինի կառուցած համակարգը։ Այլեւս ձայներ չկան, որոնք կասեն նրան, որ այն, ինչ նա անում է, կործանարար է լինելու իր եւ Ռուսաստանի համար։ Կարծում եմ, որ Պուտինի շրջապատը գնալով կսկսի ասել, որ այս ամենի մեղավորը Արեւմուտքն է, որը զենք է մատակարարում Ուկրաինային. «Եվ մենք պետք է նրանց դաս տանք»։ Եվ կրկին, չկա մի ձայն, որը նրանց կասի, որ դա իսկական խելագարություն է, որ դա իսկապես վտանգավոր է։ Այնպես որ, սա շատ անկանխատեսելի փուլ է»,- ասել է ամերիկացի տնտեսագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին