Ռուբեն Վարդանյան. Արցախցիները պետք է զգան, որ մենակ չեն - Mediamax.am

1199 դիտում

Ռուբեն Վարդանյան. Արցախցիները պետք է զգան, որ մենակ չեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «մեր անկախությունը, ազատ եւ երջանիկ ապրելու մեր հնարավորություններն առաջին հերթին մեզանից են կախված»։

«Մենք պահանջում ենք, որ մեզ օգնեն, պաշտպանեն։ Իսկ մենք ի՞նչ ենք արել մեր կողմից,  մենք մեր քայլերն արե՞լ ենք մինչեւ վերջ: Մենք ասե՞լ ենք՝ «մենք այսքան կարող ենք անել, այսքանը արել ենք, եկեք մեր կողքին կանգնեք»։ Երբ դու ուժեղ ես՝ դու կարեւոր ես, եթե դու թույլ ես, եթե դու միայն պահանջում ես, ոչ մեկ քեզ ոչինչ պարտական չէ», - ասել է Ռուբեն Վարդանյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

 

«Արցախը, արցախցիները պետք է զգան, որ մենակ չեն: Ինձ համար այստեղ գալը միշտ եղել է շատ կարեւոր, որ մարդիկ զգան, որ իրենք ոչ թե կտրված, ինչ-որ փակ տարածքում են ապրում, այլ ընդհանուր հայկական աշխարհն է իրենց կողքին կանգնած», - նշել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին