Հայաստան եկած ռուսների պատմությունները - Mediamax.am

4266 դիտում

Հայաստան եկած ռուսների պատմությունները


Լուսանկարը` france24.com


Արեւմտյան լրատվամիջոցները պատմում են ռուսների մասին, ովքեր տեղափոխվել են Հայաստան Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո։

The New York Times-ի հեղինակ Սոֆի Փինքհեմը զրուցել է բանասիրական գիտությունների դոկտոր Բորիս Նիկոլսկու հետ, ով ընտանիքով տեղափոխվել է Երեւան։

 

Նիկոլսկին ղեկավարում էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի անտիկ գրականության բաժինը եւ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ВШЭ) դասական արեւելագիտության եւ անտիկ ինստիտուտի պրոֆեսոր էր: Նա կորցրեց աշխատանքը ВШЭ-ում այն բանից հետո, երբ անցյալ տարի որդու հետ բերման ենթարկվեց ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիի կազմակերպված ցույցերից մեկի ժամանակ։

 

«Մոսկվա-Երեւան ինքնաթիռը լիքն էր իմ ծանոթ մարդկանցով։ Շատ երիտասարդներ կային. հեռանում է Ռուսաստանի ապագան»,- ասել է Նիկոլսկին The New York Times-ին:

 

«Կատարվածի մեղքը բոլորինս է, եւ իմ հեռանալը չի ազատում ինձ այդ պատասխանատվությունից»,- ասել է պրոֆեսորը։

 

France 24-ը զրուցել է Երեւանում ապաստանած չորս ռուսների հետ։

 

Սաշան, Մարինան, Յուլիան եւ Քսենիան անցյալում երբեք չէին հանդիպել, իսկ այսօր նրանք ապրում են Երեւանի ծայրամասում։

 

«Մենք ամեն ինչ թողել ենք, բայց այստեղ մեզ ավելի ապահով ենք զգում, քան մեր երկրում»,- ասում է գործարար Սաշան, ով ժամանել է Երեւան կնոջ եւ երկու երեխաների հետ։

 

Դիզայներ Յուլիան մասնակցում էր բողոքի ակցիաներին եւ մեկնեց Մոսկվայից մարտի 5-ի Ուկրաինայում պատերազմի մասին հիշատակումները քրեականացնող օրենքը ընդունելուց մի քանի օր անց։

 

«Ես չէի կարող մնալ Ռուսաստանում, քանի որ մարդիկ, ովքեր հայտարարում են, որ դեմ են պատերազմին, կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել», - բացատրել է նա:

 

Շենգենյան երկրներ այցելելու վիզա չունեցող Յուլիայի համար Երեւան թռչելը միակ հասանելի եւ մատչելի տարբերակն էր։ Նույնը ասում են Քսենիան եւ Մարինան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին