Մարտի 8-ին կներկայացվի կին ռեժիսորների ֆիլմերի ընտրանին - Mediamax.am

1019 դիտում

Մարտի 8-ին կներկայացվի կին ռեժիսորների ֆիլմերի ընտրանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Կանանց միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Մոսկվա» կինոթատրոնը հրավիրում են դիտելու կին ռեժիսորների ֆիլմերի ընտրանին:

Մարտի 8-ին՝ ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» կցուցադրվեն ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի «2 անհայտով հավասարում» (12 րոպե), Լուսինե Պապոյանի «Գլխիվար» (15 րոպե, անգլերեն ենթագրեր), Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը», (28 րոպե, անգլերեն ենթագրեր), Նաիրի Հախվերդի «Ավլելով Երեւանը» (53 րոպե, անգլերեն ենթագրեր) ֆիլմերը:

 

Տոմսի արժեքը՝ 1 000 դրամ:

 

Ֆիլմերը ստեղծվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

 

Ցուցադրությունից հետո տեղի կունենա հանդիպում ռեժիսորների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին