Դիմակ կրելու պահանջը հանվել է - Mediamax.am

1232 դիտում

Դիմակ կրելու պահանջը հանվել է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը Հայաստանում գնահատվում է կայուն, ինչով պայմանավորված սահմանափակումները մեղմացվում են:

«Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների:  

 

Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ եւ ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- հայտնում են նախարարությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին