Դիմակների պարտադիր կրման պահանջը կարող է հանվել - Mediamax.am

943 դիտում

Դիմակների պարտադիր կրման պահանջը կարող է հանվել


Լուսանկարը` cbc.ca


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ քննարկվում է դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը։

«Մասնագետներն ասում են, որ կորոնավիրուսի վարակի նվազման տեմպը շարունակվելու է»,- ասել է նա։

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Հայաստանում սահմանափակումները դիտարկում են այլ երկրներում հակահամաճարակային կանոնների վերանայումներին, մասնագիտական եւ ԱՀԿ խորհրդատվություններին համահունչ։

 

«Այս շաբաթվա ընթացքում՝ վարակի նվազման միտման պահպանման շրջանակում, մենք վերանայելու ենք որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ դիմակների կրումը որոշ հաստատություններում։ Բժշկական կենտրոններում, սակայն, կմնա պարտադիր, որովհետեւ ունենք բարձր ռիսկայնություն։ Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունը կլինի խորհրդատվական բնույթի, որ քաղաքացիները պահպանեն դիմակների կրումը, երբ այլոց հետո գտնվում են փակ տարածքում»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին