Իզմիրլյան հիմնադրամը եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը նոր ծրագիր են մեկնարկում - Mediamax.am

1904 դիտում

Իզմիրլյան հիմնադրամը եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը նոր ծրագիր են մեկնարկում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Իզմիրլյան հիմնադրամը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համագործակցմամբ՝ մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակն է քաղցկեղի՝ Հայաստանում հասանելի լավագույն բուժման և խնամքի, հավասար հասանելիության ապահովում սահմանամերձ շրջանների քաղցկեղով հիվանդ երեխաների համար, որոնք ունեն ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ:

Ծրագիրն իրականացվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի և Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում գտնվող մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի կողմից:

 

Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր՝ կրթության, առողջապահության, սոցիալական, նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին