Քննարկվում է սահմանափակումների փոփոխության հարցը - Mediamax.am

1884 դիտում

Քննարկվում է սահմանափակումների փոփոխության հարցը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասել է, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում։

«Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք՝ որ սահմանափակումները կմնան, որոնք՝ դուրս կգան»,- ասել է նա։

 

Առողջապահության նախարարը նշել է, որ թեեւ անցած շաբաթվանից Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը նվազում են, բայց հիվանդանոցները դեռ բավական ինտենսիվ են աշխատում։

 

«Օմիկրոն շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթեւ է ընթանում, բայց սա չի նշանակում, որ մենք ծանր դեպքեր չունենք։ Մի շարք կանխատեսումներ կան՝ օմիկրոն շտամը վերջնական ակո՞րդն է այս համավարակի, թե՞ ոչ։ Մեր կարծիքով՝ դեռ վաղ է հստակ նշել, բայց կարող ենք ասել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ, կարծես, նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ կորոնավիրուսը կմնա, մեր կենսակերպի մի մասը կդառնա՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին