Երեւանում բացվել է Apple premium reseller-ի iMall խանութ-սրահը - Mediamax.am

13368 դիտում

Երեւանում բացվել է Apple premium reseller-ի iMall խանութ-սրահը


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Արթուր Մանվելյանը
Արթուր Մանվելյանը

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում, Նալբանդյան 3 հասցեում բացվել է Apple ընկերության "Apple premium reseller” խանութ-սրահը` iMall-ը:

iMall-ում ներկայացված են Mac, iPad, iPod եւ iPhone մոդելային շարքերն ու դրանց համար նախատեսված աքսեսուարները:

 

«Խանութ-սրահում ներկայացվելու է Apple ընկերության ամբողջ տեսականին, այն ինչ Apple-ն արտադրում եւ ներկայացնում է ամբողջ աշխարհում: Նորույթներն անմիջապես հայտնվելու են խանութում, մեր կարգավիճակը հենց դա է թելադրում`  iMall-ը Հայաստանում Apple-ի միակ premium reseller-ն է»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել FMZ կազմակերպության տնօրեն Արթուր Մանվելյանը:

 

Խոսելով Երեւանում Apple-ի արտադրանքը ներկայացնող այլ խանութների հետ գնային հարաբերության մասին`Արթուր Մանվելյանը նշել է.

 

«Մեզ մոտ գները համեմատաբար ցածր են լինելու, քանի որ մենք պրեմիում ներկայացուցիչ ենք, ինչը ենթադրում է ֆինանսական տարբեր մոտեցումներ ու լուծումներ»:

 

Խանութ-սրահում կկազմակերպվեն հատուկ դասընթացներ, կցուցադրվեն նոր ապրանքներ, իսկ Apple-ի որակավորում ստացած մասնագետներն այցելուներին կտան մասնագիտական խորհուրդներ:

 

iMall խանութ-սրահի նախագծումն արվել է Apple Europe ընկերության կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին