Երեւան: Մեդիամաքս: Նոր հարվածային ԱԹՍ Bayraktar TB3-ը օդում կարող է մնալ ավելի երկար, քան մյուսները՝ մինչեւ 50 ժամ։
Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է T3 հիմնադրամի ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։
Bayraktar Akinci ԱԹՍ-ը կարող է օդում մնալ 26 ժամ, իսկ Bayraktar TB-2-ը՝ 27 ժամ։
«Ներկայում աշխատանքներ են տարվում Bayraktar TB-3 նախատիպի կատարելագործման ուղղությամբ։ Հուսով ենք, որ Bayraktar TB3-ն առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին»,- ասել է Սելջուկ Բայրաքթարը։ Նա նկատել է, որ նոր Bayraktar TB3-ի մշակման մեջ ներգրավված են նաեւ Ադրբեջանի մասնագետները։
Սելջուկ Բայրաքթարը Bayraktar TB-2-ն անվանել է «լավագույնը իր դասում»:
«Ղարաբաղի պատերազմի արդյունքներից հետո կտրուկ աճել է հետաքրքրությունը թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի նկատմամբ։ Այս ԱԹՍ-ները կարող են օգնել ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ հրդեհների մարման եւ երկրաշարժերի հետեւանքների վերացման գործում»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: