Իեն Գիլանը՝ համերգների վերսկսման եւ ամբիցիաներ չունենալու մասին - Mediamax.am

1879 դիտում

Իեն Գիլանը՝ համերգների վերսկսման եւ ամբիցիաներ չունենալու մասին


Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Simon Emmett

Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Simon Emmett

Իեն Գիլանը
Իեն Գիլանը

Լուսանկարը` Simon Emmett


2022թ. փետրվարին Deep Purple խումբը վերսկսեց շրջագայությունները՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մոտ երկու տարի տեւած ընդմիջումից հետո։

 

Համերգների վերսկսման առիթով Deep Purple-ի վոկալիստ Իեն Գիլանը զրուցել էր Palm Beach Post թերթի հետ։ Ներկայացնում ենք հատվածներ նրա հարցազրույցից։

 

Հիշողություններ Black Sabbath-ի մասին

 

«Մենք կներկայացնենք մի քանի երգ, որոնք նախկինում չէինք կատարել, այնպես որ հիմա պետք է բառերը սովորեմ», - ասում է Գիլանը փետրվարի 10-ին կայանալիք շոուի մասին:

 

1983 թվականին Յան Գիլանը անսպասելիորեն դարձավ Black Sabbath-ի անդամ. նրա մասնակցությամբ ձայնագրվեց Born Again ալբոմը եւ անցկացվեց համանուն համերգային տուրը, որը հիշվեց նաեւ նրանով, որ Գիլանը երբեմն մոռանում էր երգերի բառերր։

 

Անցել է գրեթե 40 տարի, բայց Գիլանը Black Sabbath-ի հետ անցկացրած օրերն անվանում է իր կյանքի լավագույններից։

Իեն Գիլանը Իեն Գիլանը

Լուսանկարը` Simon Emmett

«Դա միանգամայն տարբերվում էր այն ամենից, ինչ արել էի դրանից առաջ կամ հետո: Դա ամենաերկար երեկույթն էր, որին ես երբեւէ մասնակցել եմ»,- խոստովանում է Գիլանը:

 

Նախկինում նա բազմիցս ասել է, որ չափազանց դժգոհ է, թե ինչպես է հնչում Born Again ալբոմը։ Մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Black Sabbath-ի հիմնադիր Թոնի Այոմին գտել է ալբոմի մաստեր-ձայնագրությունը եւ նախատեսում է վերաթողարկել Born Again-ը, Գիլանն ասել է.

 

«Եթե Թոնին պատրաստվում է դա անել, ապա դա ֆանտաստիկ կլինի, քանի որ սկզբնաղբյուրը հրաշալի էր»:

 

Հիշողությունները Պավարոտիի հետ դուետների մասին

 

«Լուչիանո Պավարոտիի հետ մի քանի անգամ երգելը եւ նրա հետ ընկերանալը յուրահատուկ պահ էր իմ կյանքում: Նա հիանալի տղա էր, եւ նրա հետ աշխատելը մի յուրահատուկ բան էր»:

 

«Ես եղել եմ գրեթե ամենուր եւ վայելել եմ ամեն րոպեն»

 

«Ես եղել եմ Թաջ Մահալում, տեսել եմ Սիդնեյի օպերային թատրոնը, նվագել եմ Թագավորական Ալբերտ Հոլում եւ Մեդիսոն Սքուեր Գարդենում, ելույթ եմ ունեցել հսկայական փառատոներում, նվագել եմ կես միլիոն մարդկանց առջեւ, ելույթ եմ ունեցել Կրեմլում, շրջագայել եմ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Պակիստան։

 

Ես եղել եմ գրեթե ամենուր եւ վայելել եմ ամեն րոպեն»:

 

 «Ես ամբիցիաներ չունեմ»

 

Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր հաջողություններին, Գիլանը դեռ ցանկանում է ինչ-որ բանի հասնել, չէ՞:

 

«Ամեն ինչ արդեն արված է»,- առանց վարանելու պատասխանում է նա։

Իեն Գիլանը Իեն Գիլանը

Լուսանկարը` Simon Emmett

«Ես ամբիցիաներ չունեմ. իրականում դրանք երբեք էլ չեմ ունեցել: Ունեմ եւս մի քանի գաղափար այն մասին, թե ինչ եմ ուզում գրել, այնպես որ ես պարզապես նստում եմ արեւին եւ նոթեր անում: Դա իմ ցանկությունների հավաքածուն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին