Ինքնամեկուսացման ժամկետները կրճատվում են - Mediamax.am

1607 դիտում

Ինքնամեկուսացման ժամկետները կրճատվում են


Լուսանկարը` https://www.tambov.gov.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 1-ից Հայաստանում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվում է 7 օրացուցային օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա։

ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն եւ բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:

 

«Օդանավակայանում թույլատրվում է դիմավորողների մուտքը ժամանման սրահ` խստորեն պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները:

 

Սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանային անցման կետերում եւ օդանավակայանների փակ տարածքներում ուղեւորահոսքը կառավարելու կամ մարդկային (այդ թվում՝ դիմավորողների) կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կարող են կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման կամ կանոնակարգման միջոցառումներ»,- հայտնում են նախարարությունից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին