Առողջապահության նախարար․ Առաջիկայում եւս թվերի աճ կլինի - Mediamax.am

951 դիտում

Առողջապահության նախարար․ Առաջիկայում եւս թվերի աճ կլինի


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսում ասել է, որ ԱՆ կանխատեսումներով՝ առաջիկայում եւս կորոնավիրուսով վարակվածության աճ կլինի։

Նա նշել է, որ, ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում այս պահին օմիկրոն շտամը ակտիվ շրջանառվողներից է․«Ընդհանուր հիվանդածության մեջ արդեն բավականին տոկոս են կազմում օմիկրոնով վարակվածները»։

 

Ինչ վերաբերում է պատվաստումներին, Անահիտ Ավանեսյանն ասել է, որ ձգտելու են հասնել այն թիրախին, որ բնակչության 70%-ը պատվաստված լինի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին