Լորդ Արա Դարզին կդառնա Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի անդամ - Mediamax.am

5113 դիտում

Լորդ Արա Դարզին կդառնա Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի անդամ


Գորդոն Բրաունն  ու Արա Դարզին
Գորդոն Բրաունն ու Արա Դարզին

Լուսանկարը` http://i.dailymail.co.uk/


Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար լորդ Արա Դարզին կդառնա Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի անդամ:

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանդես գալով Մեդիամաքս-ի «50 գլոբալ հայերը» նախագծի շնորհանդեսին:

 

«Նա համաձայնել է ընդգրկվել Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի կազմի մեջ եւ հայանպաստ գործունեություն ծավալել», - ասել է ՀՀ վարչապետը:

 

Լորդ Արա Դարզին (Թերզյան) 51 տարեկան է: Նա համարվում է աշխարհի լավագույն վիրաբույժներից մեկը:

 

Լորդ Արա Դարզին ծնվել է Իրաքում, այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Իռլանդիա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին