«Փափուկ» կամ «խելացի ուժ»` մտրակի եւ քաղցրաբլիթի փոխարեն - Mediamax.am

exclusive
4236 դիտում

«Փափուկ» կամ «խելացի ուժ»` մտրակի եւ քաղցրաբլիթի փոխարեն


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Ս. Նայ կրտսերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Հենց Ջոզեֆ Ս. Նայ կրտսերն էր 1990 թվականին հեղինակել «փափուկ ուժի» հայեցակարգը, որի համաձայն գերտերությունները այլ երկրերի հետ հարաբերություններում ցանկալի արդյունքի հասնելու համար կարող են չապավինել միայն իրենց ուժին:

 

«Ի՞նչ եղավ փափուկ ուժի հետ»

 

2021 թվականի վերջում Ռուսաստանը զորքեր էր կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ, չինական ռազմական ինքնաթիռները թռչում էին Թայվանի մոտակայքում, Հյուսիսային Կորեան շարունակում էր միջուկային զենքի ստեղծման իր ծրագիրը, իսկ թալիբները պարեկություն էին անում Քաբուլի փողոցներում։ Նայելով այս ամենին` ընկերներս ինձ հարց տվեցին. «Ի՞նչ եղավ փափուկ ուժի հետ»:

 

Պատասխաններից մեկը կարելի է գտնել այլ վերջին իրադարձություններում, ինչպիսին էր նախագահ Ջո Բայդենի հրավիրած վիրտուալ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ։ Այս գործընթացից դուրս թողած Չինաստանը հայտարարեց, որ ունի այլ եւ ավելի կայուն ժողովրդավարության տեսակ, քան

այն, որը գովաբանում է ԱՄՆ-ն: Այն, ինչ մենք տեսանք, փափուկ ուժի համար մեծ թերությունների մրցակցություն էր, որն ուրիշների վրա ազդելու ունակություն է՝ գրավչության, այլ ոչ թե հարկադրանքի կամ վճարի միջոցով:

 

Գաղափարն ասոցացվում է միջազգային հարաբերությունների հետ

 

Երբ 1990 թվականին առաջին անգամ գրեցի «փափուկ ուժի» մասին, փորձում էի հաղթահարել այն դեֆիցիտը, որը վերլուծաբաններն ունեին ուժի մասին մտածելուց: Սակայն այդ գաղափարն աստիճանաբար ավելի քաղաքական հնչեղություն ստացավ։ Ինչ-որ իմաստով հիմքում ընկած միտքը նոր չէ. նման հասկացությունները ծագել են հին փիլիսոփաների ժամանակներում, ինչպիսին էր Լաո Ցզին: Փափուկ ուժը չի վերաբերում միայն միջազգային վարքագծին կամ ԱՄՆ-ին: Շատ փոքր երկրներ եւ կազմակերպություններ նույնպես գրավելու ուժ ունեն, իսկ ժողովրդավարական երկրներում փափուկ ուժը առնվազն առաջնորդության կարեւոր բաղադրիչ է:

 

Սակայն ներկայում այս գաղափարը, որպես կանոն, ասոցացվում է միջազգային հարաբերությունների հետ։ Քանի դեռ Եվրամիությունը ստանում էր իր ներկայիս տեսքը, եվրոպացի առաջնորդներն սկսեցին առավել հաճախ էին օգտագործում այս եզրույթը: 2007 թվականից ի վեր, երբ Չինաստանի այն ժամանակվա նախագահ Հու Ցզինտաոն ասաց, որ Չինաստանը պետք է զարգացնի իր փափուկ ուժը, կառավարությունը միլիարդավոր դոլարներ ներդրեց դրանում։ Չինաստանն այժմ կանգնած է «խելացի ուժի» արդյունավետ ռազմավարության իրականացման մարտահրավերի առաջ:

 

Փափուկ ուժն անտեսելը ռազմավարական սխալ է

 

Փափուկ ուժը իշխանության միակ կամ նույնիսկ ամենակարեւոր աղբյուրը չէ, քանի որ դրա ազդեցությունը, որպես կանոն, դանդաղ է եւ անուղղակի: Սակայն դա անտեսելը կամ արհամարհելը լուրջ ռազմավարական եւ վերլուծական սխալ է։ Հռոմեական կայսրության հզորությունը հիմնված էր ոչ միայն նրա լեգեոնների, այլեւ հռոմեական մշակույթի եւ օրենքների գրավչության վրա: Նմանապես, նորվեգացի վերլուծաբաններից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արեւմտյան Եվրոպայում ամերիկյան ներկայությունը բնութագրեց որպես «հրավիրված կայսրություն»: Բեռլինի պատի փլուզման ժամանակ ոչ մի կրակոց չարձակվեց՝ այն ապամոնտաժվեց մուրճերով ու բուլդոզերներով, որոնք գտնվում էին Արեւմուտքի փափուկ ուժի ազդեցության տակ գտնվող մարդկանց ձեռքերում։

 

Խելացի քաղաքական առաջնորդները վաղուց են հասկացել, որ արժեքները կարող են իշխանություն ստեղծել։ Եթե ես կարողանամ ստիպել քեզ ցանկանալ այն, ինչ ես եմ ցանկանում, ապա ստիպված չեմ լինի պարտադրել քեզ անել այն, ինչ դու չես ուզում: Եթե երկիրը ներկայացնում է արժեքներ, որոնք մյուսները գրավիչ են համարում, այն կարող է խնայել մտրակի եւ քաղցրաբլիթի օգտագործման վրա։ Երկրի փափուկ ուժը հիմնականում գալիս է երեք աղբյուրներից. մշակույթից, քաղաքական արժեքներից, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները (երբ նա աջակցում է դրանց) եւ քաղաքականություններից (երբ նրանք համարվում են օրինական, քանի որ ձեւավորվել են՝ հաշվի առնելով այլոց շահերը):

 

«Պատվաստանյութային դիվանագիտությունը»

 

Կառավարությունը կարող է ազդել ուրիշների վրա՝ ցուցադրելով իր վարքի օրինակը իր տան մեջ (օրինակ՝ պաշտպանելով մամուլի ազատությունը եւ բողոքի իրավունքը), միջազգային կառույցներում (խորհրդատվություն տալով եւ խրախուսելով բազմակողմանիությունը), ինչպես նաեւ արտաքին քաղաքականության միջոցով (օրինակ՝ խթանելով զարգացումը եւ մարդու իրավունքները):

Լուսանկարը` REUTERS

COVID-19 համաճարակի ժամանակ Չինաստանը փորձեց օգտագործել այսպես կոչված «պատվաստանյութային դիվանագիտությունը»՝ ամրապնդելու իր «փափուկ ուժը», որը խաթարվել էր Ուհանում սկզբնական կորոնավիրուսային բռնկման հետեւանքով: Չինաստանի կառավարության ջանքերը կենտրոնացած էին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ամրապնդման վրա, որն աջակցում է ենթակառուցվածքային նախագծերին աշխարհի շատ մասերում:

 

Սակայն միջազգային հարցումների մխիթարիչ չեն։ Գրավչության առումով Չինաստանը զիջում է ԱՄՆ-ին բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Աֆրիկայի, որտեղ երկու երկրները փոխկապակցված են: Չինաստանի փափուկ ուժի ցածր մակարդակի պատճառներից մեկը կոշտ ուժի անհմուտ օգտագործումն է՝ ավելի ու ավելի ազգայնական արտաքին քաղաքականության հետեւանքով:

 

Չինաստանը խնդիր ունի խելացի ուժի հետ։ Ի վերջո, դժվար է միաժամանակ կիրառել պատվաստանյութային դիվանագիտություն եւ «ռազմիկ գայլի դիվանագիտություն» (փոքր երկրների ագրեսիվ, հարկադրական ահաբեկում):

 

Ամերիկան ավելին է, քան իր կառավարությունը

 

Ճիշտ է, միջազգային հարցումները ցույց են տվել, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն նույնպես գրանցել է փափուկ ուժի անկում։ Բայց, բարեբախտաբար, Ամերիկան ավելին է, քան իր կառավարությունը։ Ի տարբերություն կոշտ ուժի ակտիվների (օրինակ՝ ռազմական), փափուկ ուժի շատ ռեսուրսներ առանձնացված են կառավարությունից եւ միայն մասամբ են համապատասխանում դրա նպատակներին:

Լուսանկարը` REUTERS

Օրինակ, հոլիվուդյան ֆիլմերը, որոնցում ցուցադրված են անկախ կանայք կամ բողոքող փոքրամասնությունները, ոգեշնչում են մարդկանց ամբողջ աշխարհում: Նույնը կարելի է ասել ամերիկյան հիմնադրամների բարեգործական գործունեության, ամերիկյան համալսարաններում հետազոտությունների ազատության մասին։

 

Ընկերությունները, համալսարանները, հիմնադրամները, եկեղեցիները եւ բողոքի շարժումները զարգացնում են իրենց սեփական փափուկ ուժը: Երբեմն նրանց գործունեությունը ամրապնդում է պաշտոնական արտաքին քաղաքական նպատակները, երբեմն էլ հակասության մեջ են մտնում դրանց հետ։ Ամեն դեպքում, փափուկ ուժի այս մասնավոր աղբյուրները գնալով ավելի կարեւոր են դառնում սոցիալական ցանցերի դարաշրջանում:

 

2021 թվականի հունվարի 6-ի ապստամբությունը ԱՄՆ Կոնգրեսում, անշուշտ, վնաս հասցրեց ԱՄՆ-ի փափուկ ուժին: Սակայն նրանք, ովքեր վաղաժամ սգացել են ամերիկյան ժողովրդավարության մահը, պետք է հիշեն, որ, չնայած համաճարակին, 2020 թվականի ընտրություններում ընտրողների աննախադեպ մասնակցություն գրանցվեց: Ամերիկայի ժողովուրդը դեռեւս ուժ ունի ազատ եւ արդար ընտրություններում դատարկախոսին տապալելու համար։

Լուսանկարը` REUTERS

Դա չի նշանակում, որ ամերիկյան ժողովրդավարության կամ նրա փափուկ ուժի հետ ամեն ինչ կարգին է: Թրամփը խաթարել է ժողովրդավարական շատ նորմեր, որոնք այժմ անհրաժեշտ է վերականգնել։ Բայդենը իր նախագահության նպատակն է դարձրել ժողովրդավարության ամրապնդումը ինչպես երկրի ներսում, այդպես էլ երկրից դուրս, սակայն արդյունքները դեռեւս պետք է երեւան:

 

Ոչ ոք չի կարող վստահ լինել որեւէ երկրի փափուկ ուժի ապագա հետագծի վրա։ Բայց կասկած չկա, որ ներգրավվածության միջոցով ազդեցությունը կմնա համաշխարհային քաղաքականության կարեւոր բաղադրիչ: Ինչպես ասել է Մարկ Թվենը, «մահվանս մասին լուրերը խիստ չափազանցված են»: Նույնը կարելի է ասել փափուկ ուժի մասին։

 

Copyright: Project Syndicate, 2022.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին